Այդքան դժվա՞ր է «Մերժիր Ռոբին»-ը անել. դո՞ւր է գալիս գնալ 5-րդ ալիք ու նվաստանալ, նվաստանալ կամ աքլորանալ

Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Картинки по запросу Սարո Սարոյան

««Մերժին Սերժին»-ը արեցինք։ Ինչ է՝ այդքան դժվա՞ր է «Մերժիր Ռոբին»-ը անել։

Այդքան դո՞ւր է գալիս գնալ 5-րդ ալիք ու նվաստանալ, նվաստանալ կամ աքլորանալ։

Картинки по запросу Սարո Սարոյան

Հանցավորին, ստին ու կեղծիքին մերժելը արժանապատիվ կեցվածք է։ Բայց առայժմ մյուս հեռուստաալիքներն են մերժում նորմալ մարդկանց (Մանվել Սարգսյան, Ստեփան Դանիելյան․․․)։

Դե հիմա կշեռքի նժարների վրա դրեք մի կողմից դիկտատի տակից դուրս եկած հեռուստաալիքների՝ նորմալ մարդկանց եթեր չկանչելու մոտեցումը (հատուկենտ օրինակները չբերեք, այդքան պրիմիտիվ չլինեք), իսկ մյուս կողմից՝ քաղաքական ակտիվի՝ 5-րդ ալիք գնալու մղումը։

Похожее изображение

Երեւի վերաբերմունքի խնդիր է, ով ում ինչ վերաբերմունք է ցույց տալիս՝ շատ բան է ասում։ Իսկ ես արժանապատիվ վերաբերմունքի մասին եմ դեռ մտածում․․․»:

 

(Visited 141 times, 1 visits today)