ԱՀԱԶԱՆԳ. զինվորը խնդրում է պատկան մարմիններին զբաղվել այս հարցերով

Ահազանգ

Ընկերներիցս մեկը, ով ծառայում է Արցախի զորամասերից մեկում իր ֆեյբուքյան էջում ահազանգում է մի խնդրի մասին, որ կոչվում է «Զինվորի վրա փող աշխատել»:

Картинки по запросу զինվոր ծխել

Շատերը գիտեն, շատերն էլ գուցե անտեղյակ են ձևանում, որ զորամասերում գործող խանութներում ամեն ինչ շատ ավելի թանկ է, քան սովորական խանութներում:

Զինվորի համար անհրաժեշտություն համարվող ամենաէժան ծխախոտը Արցախի զորամասերում վաճառում են 380-400 դրամ: 10 տուփ ծխախոտի համար զինվորը վճարում է 4300 դրամ, որը հազիվ հերիքում է 7 օրվա:

Похожее изображение

Կոպիտ հաշվարկներով զինվորը մեկ ամսվա ընթացքում միայն ծխախոտի վրա ծախսում է 17 200 դրամ, և դա այն դեպքում, երբ պետությունից ստանում է ամսական ընդամենը 3400 դրամ:

Հարգելի խանութպաններ ու նրանց արտոնություններ տվողներ, դուք հասկանո՞ւմ եք, որ ուղղակի փող եք աշխատում զինվորի վրա, էն զինվորի, ով երբեմն ուղղակի մահվան վտանգի տակ սահման է պահում, որ դուք հանգիստ քնեք:

Картинки по запросу զինվոր ծխել

Կա մեկ այլ խնդիր ևս՝ զորամասերում հեռախոսների լիցքավորման քարտերի վաճառքի հետ կապված: 1000 դրամանոց լիցքավորման քարտի դիմաց զինվորը վճարում է 1100 դրամ, 500 դրամանոցի համար՝ 550 դրամ: Ու այսքանից հետո, երբ զինվորը հարցրել է, թե ինչու է այդքան թանկ, վաճառողը պատասխանել է.

«Կարող ա Ղարաբաղ ծելեկոմ ես եկել»:

Գրառման վերջում զինվորը խնդրում է պատկան մարմիններին զբաղվել այս հարցերով:

Ներսեհ Ալոյան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10216612252652894&set=a.10202330550259260&type=3&permPage=1

blognews.am

(Visited 1 665 times, 1 visits today)