Նրանք ավելի շուտ կհանձնվեն հողին, ովքեր կփորձեն հող հանձնել. Հողը երբեք չի հանձնվելու

Արցախի «Միացյալ Հայաստան» նորաստեղծ կուսակցության նախագահ Վահան Բադասյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր կուսակցության նպատակը մինչև 2025 թվականն Արցախի Հայաստանին միացումն է, քանի որ հայկական երկու պետությունը ձեռնտու չէ հայությանը: «Մենք այդպես ենք տեսնում Արցախի հարցի լուծումը: Նման պահանջ պետք է դրվի և իրագործվի»,- նշեց Բադասյանը:

Картинки по запросу Վահան Բադասյան

Հիշեցմանը, որ Հայաստանի նոր իշխանությունն էլ Հայաստան-Արցախ միացման պահանջ չի դնում, Բադասյանն ասաց.

«Այո՛, այս իշխանությունն էլ նման խնդիր չի դնում, ցավոք, բայց մենք համոզված ենք, որ Հայաստանի իշխանությունը նման պահանջ կդնի, եթե նման ներքին պահանջ լինի Արցախից»:

Բադասյանի խոսքով՝ իրենց օրակարգում է Արցախում իշխանափոխության և Սահմանադրական փոփոխության հարցը, քանի որ միայն այդ դեպքում Արցախում հնարավոր կդառնան ազատ ու արդար ընտրությունները: Նա նաև չի հավատում, որ Բակո Սահակյանը կհեռանա 2020 թվականին, ինչպես խոստացել էր, քանի որ Սերժ Սարգսյանն էլ էր ժամանակին խոստացել, որ չի առաջադրվելու երրորդ անգամ: «Բակո Սահակյանն ամեն ինչ կանի, որ ընտրությունը կեղծվի»,- համոզմունք հայտնեց Վահան Բադասյանը:

Похожее изображение

Ի հակադրություն Հայաստանում շրջանառվող «հողեր հանձնելու» նախապատրաստության մասին տեղեկություններին՝ նա վստահ է, որ հողեր հանձնելու հարց չկա: «Նրանք ավելի շուտ կհանձնվեն հողին, ովքեր կփորձեն հող հանձնել: Հողը երբեք չի հանձնվելու: Հանձնել տարածք՝ նշանակում է պատերազմի վտանգը կախել մեր ժողովրդի վրա և մեր զավակներին տանել արյան, իսկ չհանձնել տարածքները՝ նշանակում է արժանապատիվ կեցվածք պահպանել և դրսից մեր թշնամիները, մեզ հարգելով, կվախենան պատերազմել»,- վստահեցրեց Բադասյանը:

Հակառակ որոշ տեսակետների՝ Վահան Բադասյանը ճիշտ է համարում Լևոն Մնացականյանին Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելը. «Ճիշտ է արել Նիկոլ Փաշինյանը, որովհետև Արցախի պաշտպանության նախարարը միշտ բանակը մասնակից էր դարձնում ընտրական գործընթացներին»:

Картинки по запросу Վահան Բադասյան

Ըստ նրա՝ Արցախի բոլոր նախարարներն էլ այդպես են վարվել. «Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, նրանից հետո Մովսես Հակոբյանը և Լևոն Մնացականյանը: Այս բոլոր նախարարները իշխանությունների հրամանով հերթով մասնակցում էին ընտրական գործընթացներին և ոչ թե 100, այլ 150 տոկոսով ապահովում էին իշխանության վերարտադրությունը, ինչում մեծ դեր էր խաղում բանակը: Ով որ ասի՝ այդպես չի, ես փաստերով կապացուցեմ:

Հայաստանի ընտրական գործընթացներում նույնպես մասնակցում էին Արցախից: Մարտի մեկը, օրինակ»,- հայտարարեց նա: Արցախի նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը համոզված է, որ Հայաստանի քննչական մարմիններն արդարացի և ճիշտ չեն տանում Մարտի 1-ի գործը.

Похожее изображение

«Որովհետև եթե ճիշտ տանեին, պետք է արդեն Արցախից ձերբակալած լինեին գոնե այն մարդկանց, ովքեր հրահրել և բերել են այդ երևույթներին, ովքեր են եղել, Արցախում բոլորը գիտեն»։ Ինչ վերաբերում է ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով առաջադրված մեղադրանքին, Բադասյանն ասաց. «Սեյրան Օհանյանը, որպես գլխավոր շտաբի պետ, ի պաշտոնե երևի խառնված էր: Մարտի 1-ին խառնված էին բոլորը՝ մինչև մարզպետի օգնականի օգնական:

Եվ Սեյրան Օհանյանը, կարելի է ասել, երևի 50-60-րդ մարդն էր մասնակցության առումով: Եթե տեսնեմ, որ այդ բոլորի նկատմամբ քրգործ հարուցվել է ու մնացել է Սեյրան Օհանյանը, ով նույնպես իր մեղքի բաժինն ունի, ես կասեմ՝ արդարացի է, բայց տվյալ դեպքում ես համոզված եմ՝ անձնավորված է: Սեյրան Օհանյանի նկատմամբ հիմա անձնավորված է»:

Похожее изображение

Վահան Բադասյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետապնդումն էլ է անձնավորված. «Որովհետև Ռոբերտ Քոչարյանին միայն Մարտի 1-ով պատասխանատվության ենթարկելը վրեժխնդրության ակցիա է: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը բոլորն էլ կատարել են պետական ծանրագույն հանցագործություններ: Եվ կոմպլեքս դատ պետք է լինի»:

factor.am

(Visited 48 times, 1 visits today)