Նախանձի ինստիտուտը Հայաստանում կա. Եթե մեկին գովում ես՝ մյուսի մեջ նախանձը ծնվում է. Իրավիճակն իսկապես ծանր է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում նախագահ Սարգսյանը մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր գործընկերների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Картинки по запросу Արբակ Խաչատրյան

Համաժողովին փաստորեն չի մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հնարավո՞ր է, որ Արմեն Սարգսյանի մասնակցությունը ավելի արդյունավետ համարվի, փորձագետ Արբակ Խաչատրյանի կարծիքով՝ սկզբում Արմեն Սարգսյանից սպասելիքներն այնքան էլ մեծ չէին, բայց այս ընթացքում Սարգսյանի պահվածքն ու հայտարարությունները դրական սպասումներ են առաջացրել։

-Պարոն Խաչատրյան, ի՞նչ դիտարկումներ ունեք այս հարցի շուրջ, արդյոք կարծում եք՝ նախագահ Սարգսյանի մասնակցությունն ավելի արդյունավետ կլինի։

Գուցե վարչապետի կարգավիճակն ավելի բարձր է, բայց նախագահն իր գործունեությամբ ոչնչով չի զիջում։ Երբ նա դարձավ նախագահ, ես որևէ բանի հույս չունեի ոչ միայն կոնկրետ իրենից, այլ հենց այդ ինստիտուտից։ Նախագահի ինստիտուտը հզոր լծակներ չունի, և բոլորը գիտեն այդ մասին, բայց հիմա ես իմ կարծիքը փոխում եմ՝ սահմանափակ հնարավորություններով հնարավոր է մեծ աշխատանք իրականացնել։

Ժողովուրդը հիասթափություն ուներ իրեն թալանած իշխանություններից և սկզբում Արմեն Սարգսյանին որպես այդ իշխանությունների մաս էր ընդունում, ինչը չենք կարող ասել հիմիկվա մասին։ Գիտենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը լավ կապեր ունի դրսում և հիմա ես հույս ունեմ ու նաև վստահ եմ, որ սպասվող հանդիպումները ոչ պակաս արդյունավետ կլինեն, քան, եթե մեկներ վարչապետ Փաշինյանը։

Ընդհանրապես հիմա շատ մեծ խնդիրներ կան Հայաստանում՝ մտնում ենք օրինական դաշտ՝ չափազանց վատ տնտեսությամբ ու լավ հասկանալի է, որ բողոքները շատանալու են։ Չունենալով միջազգային ասպարեզում տնտեսական ճանապարհներ, դնել միջազգային նորմերով հարկեր պահանջել ժողովրդից, որը միայն թալանի է սովոր՝ ահռելի սխալ է, նույնիսկ բանկերի տոկոսները չներեցին։

Картинки по запросу Արբակ Խաչատրյան

Այս ամենը գնալով՝ ավելի մեծ հիասթափության պատճառ է դառնալու։ Ես հույս ունեմ, որ թե՛ նախագահը, թե՛ վարչապետը արդյունավետ ուղիներ կգտնեն։ Ընդունում եմ նախագահի այն մոտեցումը, որ կա երիտասարդության մի էլիտա, որ կարող է տնտեսությունը ոտքի հանել։ Նրա այդ մոտեցումն ինձ շատ է դուրս գալիս, և եթե մենք այդ ասպարեզում հասանք հաջողության ու չունեցանք կախվածություն նյութականից, վստահ եմ՝ կհաջողենք։

-Արդյո՞ք արտաքին քաղաքականության բնագավառում կահամագործակցություն վարչապետի և նախագահի միջևթե դեռևսշարունակվում է այն ներքին անհամաձայնությունըորն առկա էրհետհեղափոխական առաջին շրջանում։

Քանի որ ամբողջ պետական ինստիտուտները մինչ այս աշխատել են այլ մոտեցումներով, եղել է մի բուրգ՝ հիմա շատ դժվար է լինելու։ Չպետք է ուրանալ Արմեն Սարգսյանի արածը նաև հեղափոխության օրերին, նրա կապերը դրսում շատ են օգնել գործընթացներին։ Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, ապա մի կարևոր դիտարկում։ Նախանձի ինստիտուտը Հայաստանում կա։ Եթե մեկին գովում ես՝ մյուսի մեջ նախանձը ծնվում է։ Նայեք՝ 90-ականներին ինչ գեներալներ կային, հայրենիքի համար հսկայական գործեր արած մարդիկ, որոնք հետո սկսեցին թալանով զբաղվել։ Ամեն դեպքում հիմա անհամաձայնություններ տեսանելի չեն։

Картинки по запросу Արբակ Խաչատրյան

-Այսինքն՝ այն սահմանադրական ճգնաժամը, որի մասին խոսվում էր նախկինում, այլևս չի սպառնում։

-Հիմա ես նման բան չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է հեղափոխության օրերին նախագահի հասցեին հնչեցրած հայտարարություններին, ապա ասեմ, որ Փաշինյանը շատ բաներ էր խոստացել փոխել և անել։ Բայց և եկավ ու տեսավ, որ, օրինական պատասխանատվություն վերցնելով՝ անհնար է այդ ամենը կատարել։ Բոլոր ինստիտուտները կքանդվեն։ Ինձ համար ամենակարևոր բանն այն էր, որ ֆինանսական բոլոր լծակները մնացին անօրինական մարդկանց ձեռքերում, որոնք տարիների ընթացքում օգտագործվելու է անփորձ երազանք ունեցած մարդկանց դեմ։

Մի քանի օր քայլողը, Նիկոլի հետևից գնացողը հիմա պետք է մի հսկայական ինստիտուտ ղեկավարի ու արդեն պատկերացրեք, թե ինչ է կատարվում։ Իրավիճակն իսկապես ծանր է։ Միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործեր բացելով՝ պետություն չի սարքվի, առանց միջոցների ու ինստիտուտների պետություն չենք կառուցի։ Լավ, նախկինները սրիկա էին, բայց պետություն չենք կառուցի՝ անընդհատ հիշեցնելով, բղավելով ու ասելով, որ նախկինները սրիկա էին ու թալանող։ Այն տղան, որ փողոցում քայլում էր՝ այսօր զանգահարում եմ, ավելի հեշտ կլիներ երևի միջպետական հարց լուծել, քան այդ երիտասարդին հասկացնել, թե ինչ է պետք պետությանը։

Եթե Արմեն Սարգսյանը կարողանում է երկրի համար մի դրական հարց լուծել՝ պետք է միայն գոհ ու ուրախ լինես ու դրան ոչ մի նախանձ, ոչ մի այլ հարց չպետք է խանգարի։

1in.am

(Visited 50 times, 1 visits today)