Հայտարարվել է հետախուզում Մանվել Գրիգորյանի որդու նկատմամբ. առանձնապես խոշոր չափերի՝ 101․232․917 ՀՀ դրամի չափով գույքի յուրացում

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է։

Картинки по запросу Արման Գրիգորյան Մանվել Գրիգորյան

Նրան առաջադրված մեղադրանքներում նշվում է նաև Գրիգորյանի կնոջ և որդու անունները։ Մասնավորապես ՀՔԾ-ին հայտնում է, որ Մանվել Գրիգորյանը որդու և կնոջ օժանդակությամբ, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 101․232․917 ՀՀ դրամի գույք:

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար: Մ. Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Картинки по запросу Արման Գրիգորյան Մանվել Գրիգորյան

Ըստ մեղադրանքի` Մ. Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում /Հանգստյան տուն 28/, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության ԱՐԱ ԼԵՌ կոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր։

Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպության վարչության նախագահ, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կնոջ՝ նույն կազմակերպության «Եռասերունդ երկրապահ» ռազմամարզական ճամբարի շինարարական և տնտեսական հարցերով պատասխանատու Նազիկ Ամիրյանի, որդու՝ «ԱՐԱ և ԱՅԾԵՄՆԻԿ» ԲԲ ընկերության տնօրեն Արման Գրիգորյանի օժանդակությամբ կատարել է կազմակերպությանը վստահված առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 ՀՀ դրամ արժողությամբ գույքի յուրացում:

Картинки по запросу Արման մանվելի Գրիգորյան

Մասնավորապես, կանոնադրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» հասարակական կազմակերպությանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2016-2018թթ ընթացքում տրամադրվել է տարատեսակ գույք՝ պարենային ապրանքներ, հանդերձանք և այլն

factor.am

(Visited 54 times, 1 visits today)