Ո՞նց կարող է նման բան լինել, որ ինքը տեղյակ չլիներ. Չեմ հավատում, որ ինքը տեղյակ չի եղել

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը չի կարծում, որ «Մարտի 1-ի» գործով բանակի ղեկավարությանն առաջադրված մեղադրանքները սեպ են խրում բանակի ու ժողովրդի հարաբերություններում։

Картинки по запросу Գագիկ Մելքոնյան

«Հրամանատարը կատարում է հրաման: Եթե մարդիկ կան, որ ստացել են հրաման, պետք է կատարեն, ոչ թե քննարկեն: Այն հրամանատարը, որին մեղադրում են Մարտի 1-ի գործողությունների հետ կապված, նախ պետք է ապացուցի, որ անմեղ է ու կատարել է հրաման, նաև պիտի ասի, թե ումից է ստացել հրամանը»,- ասաց նախկին փոխնախարարը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է թե՛ Սեյրան Օհանյանին, թե՛ Յուրի Խաչատուրովին, թե՛ Միքայել Հարությունյանին։

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը երեկ հայտարարեց, որ Քոչարյանը 2008 թվականի մարտի 2-ի լուսադեմին է տեղեկացել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Похожее изображение

«Երբ մարտի 2-ին աշխատանքի է եկել, նոր զեկուցել են, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել առավոտվա իրադարձությունների մասին»,- նշել էր Հայկ Ալումյանը։ 2008-ի մարտյան դեպքերի ժամանակ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մելքոնյանի տպավորությամբ՝ Հայկ Ալումյանը բանակում չի ծառայել, եթե նման բան է հայտարարում։

Նա նաև անհնար է համարում, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չլիներ այդ իրադարձությունների մասին: «Ո՞նց կարող է նման բան լինել, որ ինքը տեղյակ չլիներ նման հրամանից։ Չեմ հավատում, որ ինքը տեղյակ չի եղել»,- ասաց նախկին փոխնախարարը ՝ հավելելով, որ 2008-ի փետրվարի 23-ին ժամը 10-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում հավաք է եղել, որին մասնակցել է բարձրագույն սպայական կազմը, «դրանից հետո դուրս է եկել 0038 հրամանը՝ ստեղծել օպերատիվ խումբ ու ամեն մարդ իր պարտականությունները կատարի»։ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, վերջերս հյուրընկալվելով www.1in.am-ին, ասել էր. «2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակից հայտարարել է, որ պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը պատրաստ են զորքով անմիջական աջակցություն մատուցել միտինգավորներին:

Похожее изображение

Բառերը կան, մենք բոլորս դրանից տեղյակ ենք, ի՞նչ էր մնում անել. բանակը զորանոցային վիճակի բերել»: «Բալասանյան Վիտալիկն անտեղյակ է շատ բաներից։ Կարող է դնել՝ լսել։ Շատ բաներից խաբար չի։ Հիմա որ խոսում է, իրան դուխ են տվել՝ խոսում է: Դառել է Քյոռօղլին, իր համար խոսում է»,- արձագանքեց նախկին փոխնախարարը՝ շարունակելով.

«Զորքի խնդիր չի եղել, խոսք զորքի մասին չի եղել: Ասել է, որ նրանք միանալու են մեզ: Ի՞նչ զորքով պիտի միանայինք: Մենք զորքի հետ ի՞նչ կապ ունեինք, մենք զորք չէինք ղեկավարում։ Ես, օրինակ, թիկունքն էի ղեկավարում»:

Ըստ Մելքոնյանի՝ ինքը հայտարարել է, որ Հատուկ գնդի վետերանների 80 տոկոսն էր միացել Համաժողովրդական շարժմանը, ոչ թե զորքի, ինչպես ներկայացրել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Картинки по запросу Գագիկ Մելքոնյան

«Վիտալիկը կորցրել է իշխանությունը Հայաստանում։ Նա կարողանում էր Հայաստանում հարցեր լուծել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ պաշտոնի նշանակելու հարցեր է կարողացել լուծել: Ամենավերջին առաքելությունը «Սասնա ծռերին» հանձնելն էր:

Էլ Վիտալիկը չի կարողանում Հայաստանում հարցեր լուծել»,- հայտարարեց Մելքոնյանը։ Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով Սերժ Սարգսյանի հարցաքննությանը, Մելքոնյանն ասաց.

«Եթե Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվում է, նշանակում է՝ իր վրա էնտեղ ցուցմունք տվողներ կան։ Իհարկե՝ վկայի կարգավիճակով կլիներ, քանի որ Մարտի 1-ին ինքը երկրի վարչապետն էր և նոր ընտրված նախագահը։ Ինքը չի կարող ասել՝ ես էլ տեղյակ չեմ, թե ով է արել դա, ոնց որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չէր»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում


© factor.am

(Visited 159 times, 1 visits today)