Նա առաջարկ է ստացել .Նաիրա Զոհրաբյանը մոդելային կարիերա կսկսի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում մոդելային կարիերա կսկսի։ Մասնավորապես, «Շադոյան ֆեյշնի» հետ համագործակցությունից հետո Զոհրաբյանը ֆրանսահայ հայտնի ոսկերչական-դիզայներական կամպանիաներից մեկի կողմից առաջարկ է ստացել՝ դառնալ այդ կամպանիայի դեմքը եւ ցուցադրել աշխատանքները։

 

Մարտ ամսին Երեւան է գալու այդ կամպանիայի տնօրենը՝ Զոհրաբյանի հետ քննարկելու պայմանագրի պայմանները։ Ուշագրավ է, որ պատգամավորը, ի տարբերություն «Շադոյան ֆեյշնի» հագուստների ցուցադրմանը, այս աշխատանքն անվճար չի անելու, այն համարվում է ստեղծագործական աշխատանք, եւ օրենսդրական արգելք չկա, որ պատգամավորն այն իրականացնի եւ վարձատրվի»։

armlur.am

(Visited 25 times, 1 visits today)