Թող Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսի. ժամանակն է

Ես չեմ թաքցրել իմ արտաքին քաղաքական նախապատվությունները և Հայաստանը դիտարկում եմ արևմտյան քաղաքակրթության ուղեծրում: Հայաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի դրոշների առկայությունն այդ ուղերձն ունի իր մեջ:

Картинки по запросу Արման Բաբաջանյան

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ պատասխանելով վարչապետի հայտարարությանը, թե իր ընկերության մոտ տեղադրված են նշված դրոշները:

«Այդ դրոշների առկայությունը ոչ մի վայրկյան ինձ չի խանգարել հեղափոխություն իրագործած գործիչների հետ քայլել, ամեն օր լրագրող ուղարկել հեռավոր բնակավայրեր»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր նաև այդ դրոշների կողքին ավելացնել Վատիկանի դրոշը: Այս հայտարարության ենթատեքստում այն է, որ Բաբաջանյանի լրատվամիջոցը կապ ունի Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ: «Վատիկանի դրոշը հեղափոխության թիմի և անձամբ վարչապետի երևակայությունն է:

Похожее изображение

Ես կարծում եմ, որ Վատիկանի դրոշը, Սերժ Սարգսյանը, Միշիկը, Փիշիկը, Սաշիկը և մնացածը տեղ ունեն հեղափոխության կառավարությունում: Այն ներկայացուցիչները, որոնց մասին խմբակցության ղեկավարը նշեց, հենց Միշիկների ու նրա ջանքերով կառավարությունում տեղ գտածների առկայության մասին է խոսում:

Թող Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսի: Ժամանակն է, որ ես վարչապետից անձամբ ապացույցներ պահանջեմ՝ իմ լրատվամիջոցի եւ Միքայել Մինասյանի կապերի մասին, եթե կան այդպիսիք, թող հրապարակվեն:

Картинки по запросу Արման Բաբաջանյան

Մինչդեռ մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ, որ«Հայկական ժամանակ»-ի՝ տարիներ առաջ համագործակցությունը Միքայել Մինասյանին պատկանող ընկերությունների հետ նրան նյութական դժվարություններից դուրս բերելու խնդիր է լուծել:

Ա՛յ, դրա մասին կուզեմ, որ «Հայկական ժամանակ»-ի ղեկավարությունը և Նիկոլ Փաշինյանը համարձակություն ունենան բացատրություն տալ»,- ասաց Բաբաջանյանը: Factor.am-ի դիտարկմանը, թե նույն մամուլում տեղեկություններ են շրջանառվում նաև իր և Միքայել Մինասյանի կապերի մասին, մասնավորապես՝ այն, որ նրանք երկուսն էլ սովորել են նույն հոգևոր ճեմարանում, Արման Բաբաջանյանն ասաց. «Միքայել Մինասյանն իմ կուրսեցին չի եղել:

Похожее изображение

Ես երբ ընդունվել եմ, քննությունները հանձնել եմ՝ մի անգամից ընդգրկվել եմ չորրորդ լսարան, նա եղել է երրորդ լսարանում:

Ես շատ շուտ ավարտել, դուրս եմ եկել, մենք ընկերներ չենք եղել, որովհետև նա այլ շրջանակի մեջ էր իրեն լավ զգում, իսկ մենք՝ հոգևոր ծառայության մեկնածներս բոլորովին այլ նախասիրություններ ունեինք»: Մանրամասները՝ տեսանյութում:


factor.am

 

 

(Visited 130 times, 1 visits today)