ԱՄՆ-ի կոշտ պատասխանը Փաշինյանին

Մինչ խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագիրը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության բնագավառում, խորհրդարանից դուրս, այդ թվում՝ արտաքին քաղաքականության բնագավառում, տեղի են ունենում խիստ մտահոգիչ ու վտանգավոր զարգացումներ։

Картинки по запросу դավիթ տոնոյան փաշինյան

Այն, որ Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը վատ վերաբերմունքի էր արժանանալու Արևմուտքի կողմից, հասկանալի էր ի սկզբանե։ Այդ զորախումբը Սիրիա ուղարկելը միայն մի մոտիվացիա ուներ Հայաստանի իշխանության համար՝ սպասարկել Ռուսաստանի շահը ու դուր գալ Վլադիմիր Պուտինին։

Դուր եկան։ Փոխարենը՝ ստանալով ոչ թե սովորական, այլ բավական կոշտ հակադարձում Արևմուտքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ տրամադրել է ԱՄՆ Պետքարտուղարության դիրքորոշումը Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ, որում մասնավորապես ասված է.

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները։ Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության:

Похожее изображение

Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից»:

Սա ոչ թե սովորական, այլ կոշտ, բավական կոշտ արձագանք է ԱՄՆ-ի կողմից, որը վստահաբար ունենալու է նաև շարունակություն։ Հատկապես, որ երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել Սիրիայում նաև ռազմական գործողություններին հայկական կողմի մասնակցությունը՝ հայտարարելով, որ, եթե դա տեղի ունենա, ապա տեղի կունենա բացառապես օրենքներին համապատասխան։

Похожее изображение
Հայաստանի արտաքին քաղաքականությունը հեղափոխությունից հետո դարձել է շատ ավելի միագիծ ու միավեկտոր, քան նախկինում էր։

Ռուսաստանը չի վստահում Նիկոլ Փաշինյանին, դա ակնհայտ է։ Ինչպես որ ակնհայտ է, որ Ռուսաստանի ու Վլադիմիր Պուտինի բարեհաճությանն արժանանալու համար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ Հայաստանի պետական շահի հաշվին։

168.am

(Visited 36 times, 1 visits today)