Նիկոլ Փաշինյանը դժգոհ է պաշտոնյաների ֆեյսբուքներից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Երեկ Փաշինյանի թիմում բուռն քննարկում էին, թե ում էր ուղղված վարչապետի՝ ԱԺ ամբիոնից ուղղված քննադատություն-ակնարկը, երբ անդրադառնալով ակտիվիստից պաշտոնյա դարձած գործադիրի անդամներին, դժգոհեց, թե երբեմնի ընդդիմադիր ակտիվիստներին թվում է, թե իրենց գործունեության ոլորտը Ֆեյսբուքն է, եւ պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում՝ Ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրեն եւ գնան ստուգելու որեւէ կազմակերպություն՝ «առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։

Ասեն, փաստորեն, դուք մինչեւ ստուգելն արդեն որոշել եք»։

Փաշինյանի թիմակիցները համոզված են, որ վարչապետի խոսքն ուղղված էր Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ում աշխատանքից թիմում դժգոհ են եւ նշանակելու համար զղջացել են, իսկ հանելը խնդրահարույց է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

lurer.com

(Visited 36 times, 1 visits today)