Էն կիսագրագետ պայթՎած պատգամավորուհուն դեռ չէինք մարսել, պարզվեց՝ սրա օրին մեկն էլ կա

Պետության առաջին դեմքի խորհրդական ասվածն էդ ո՞րն է։ Որքան ես եմ հասկացել իմ այս երկարուձիգ կյանքի ընթացքում, խորհրդականն ինչ-որ բնագավառի լավագույն, բարձրակարգ մասնագետ է, տվյալ բնագավառում այդ առաջին դեմքից ավելի փորձառու կամ ավելի գիտակ, կամ գոնե՝ էդ առաջին դեմքին հավասար գիտակ։

Картинки по запросу Լիզա Ճաղարյան

Էն կիսագրագետ պայթՎած պատգամավորուհուն դեռ չէինք մարսել, պարզվեց՝ սրա օրին մեկն էլ կա, ու սա վարչապետի խորհրդականն է։ Ծիծաղելի բաներ չասեք հանկարծ, թե բա՝ իր ոլորտում լավ մասնագետ է։

ՉԻ՚ ԿԱՐՈՂ ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆԵԼ։ ՉԻ՛ կարող տարրական դաստիարակությունից զուրկ, լափառոշ, ինքնագոհ, հայոց պատմությունից տկլոր, սեփական խոսքի նկատմամբ էդ աստիճանի փնթի ու անպատասխանատու արարածը որեւէ ասպարեզում ունենա այնքան գիտելիք, որ արժանանա երկրի առաջին դեմքի խորհրդականը լինելու պատվին։

Картинки по запросу Լիզա Ճաղարյան

Բայց տեսնում ենք, որ դարձել է։

Այսինքն, էս սրբղզի մակարդակն այնքան է բավարարում պարոն վարչապետին, որ ինքը սրա խորհուրդների կարի՞քն է զգում։

Թե՞ պարոն վարչապետը գիտակցաբար տհասներին է ընտրում, որ անընդհատ սեփական խելքի անսահմանության գիտակցության իններորդ ալիքի վրա օրորվի։

Похожее изображение

Երկու դեպքում էլ անտանելի տխուր է։

Լիզա Ճաղարյան

 

(Visited 75 times, 1 visits today)