Ռուսաստանը Հայաստանին ՍՈւ-30ՍՄ կործանիչներ կմատակարարի. Независимая газета

Ռուսական «Независимая газета» պարբերականը հոդված է հրապարակել ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցության և այդ ուղղությամբ երկու երկրների միջև նոր համաձայնագրերի ձեռքբերման մասին:

 

Հոդվածում, մասնավորապես, խոսվում է անցած շաբաթ Մոսկվայում ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարների միջև կայացած հանդիպման, ինչպես նաև Հայաստանին ՍՈւ-30ՍՄ կործանիչների սպասվելիք մատակարարման մասին:

 

«Վերջին շրջանում Հայաստանը ձգտում է որակապես և քանակապես մեծացնել իր զինված ուժերի ավիացիոն բաղադրիչը, ինչպես նաև ակտիվացնում է նորագույն սպառազինության ձեռքբերումը՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի շուրջ պայթյունավտանգ իրավիճակին, որին ներգրավված են Երևանն ու Բաքուն»,- գրում է պարբերականը:

 

Նշվում է, որ ռուսական բարձր տեխնոլոգիական ռազմատեխնիկայի ձեռքբերումը Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն է:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում կայացել է ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Դավիթ Տոնոյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը:

mamul.am

(Visited 43 times, 1 visits today)