Մեկ բան եմ ուզում հիշեցնել այս երիտասարդներին՝ գալու է մեկ օր, երբ խոսելու է պատասխանատվությունը, որից խուսափելը շատ դժվար է լինելու

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ Կառավարության ներկայացրած ծրագրում թվեր չկան, ներկայացրած ծրագրում պետք է արտացոլված լիներ Կառավարության կողմնորոշվածությունը, թե առաջիկայում ինչ հաջողություններ է ցանկանում գրանցել։

Похожее изображение

«Գուցե մտածել են՝ ինչ կարողանում են անել՝ կանեն, բայց այդ կարողանալն էլ պետք է շեշտվեր թվաբանական հաշվարկներով, որը չի արվել, կամ արվել է, ու միայն իրենք գիտեն։ Կառավարության ծրագրում տեսնում ենք միայն բարի ցանկություններ։ Կարծում եմ՝ պետական կառավարման ծրագիրը պետք է հստակ բաժանված լինի տարիների, ու տարիների կտրվածքով, օրինակ՝ պետք է ցույց տան, թե խոշոր եղջերավոր կենդանիների քանակն ավելանալո՞ւ է, թե՞ նվազելու է։ Գուցե Կառավարությունը չկարողանա ցուցանիշ ապահովել, բայց հստակ նպատակը պետք է դրված լինի, ինչը մենք չենք տեսնում»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Ըստ նրա, ամենամտահոգիչն այն է, որ Գյուղատնտեսության նախարարությունն են փակելու, որն ապահովում է երկրի համախառն ներքին արդյունքի 25 տոկոսը։ Ավելին՝ բոլոր առաջատար երկրներում, եթե կա հինգ նախարարություն, ապա դրանցից մեկը Գյուղատնտեսության նախարարություն է։

Похожее изображение

«Երկրի իրական պատկերը կարող ենք տեսնել գյուղում, եթե այն ուժեղանա, ապա ապրանք չենք ներկրի ու կունենանք հզոր երկիր։ Ցավոք, չգիտեմ, թե ինչով են մտածում այսօրվա  «դեղնակտուց» այրերը, թե ինչ կրթություն ունեն՝ անհայտ է, մեկը Լոնդոնի փողոցներում է ման եկել, մյուսը՝ չգիտեմ՝ որտեղ։ Մեկ բան եմ ուզում հիշեցնել այս երիտասարդներին՝ գալու է մեկ օր, երբ խոսելու է պատասխանատվությունը, որից խուսափելը շատ դժվար է լինելու։

Ներկա այրերը եկել են ժողովրդի ալիքի վրա, ուստի ժողովուրդն էլ իրենցից պատասխանատվություն է պահանջելու։ Շատ հարմար է, երբ թագավորին նշանակում են, ինչը ենթադրում է, որ նրան պատասխանատվության են ենթարկում, բայց երբ եկել են ամբոխի ալիքի վրա, նշանակում է՝ հենց ամբոխին էլ պատասխան պետք է տան»,- շեշտեց  Հրաչ Բերբերյանը։

Похожее изображение

Նրա խոսքով՝ Կառավարության կազմում չի տեսնում այնպիսի մարդ, որը կարող է ոտքի կանգնեցնել գյուղատնտեսության ոլորտը, ուստի այն անտեսվելու է։

«Այս ոլորն ամենաանտեր ոլորտն է, ամեն ինչ անում են, որ այն ստերիլիզացնեն, սարքեն ոչ պտղատու բնագավառ, և այս քայլին գնում են գիտակցաբար»,- ընդգծեց Հրաչ Բերբերյանը։

Մանրամասները՝ 168am-ի տեսանյութում

168.am

(Visited 38 times, 1 visits today)