Հետաքրքիր է. Դինոզավրերը նպաստել են երկրագնդի կանաչապատմանը. Ճապոնացի գիտնականներ

Մի խումբ ճապոնացի գիտնականեր վերլուծության են ենթարկել տիրանոզավրերի սննդակարգը և եկել եզրակացության, ըստ որի դինոզավրերը նպաստել են երկրագնդի կանաչապատմանը։

 

Տիրանոզավրերը գիշատիչներ են, սակայն իրենց բուսակեր զոհերին ուտելով նրանք կարող էին տարածել բույսերի սերմերը։ Այսինքն կարելի է ասել, որ «ծաղկային հեղափոխության» հաջողությունը մեծամասամբ կապված է տիրանոզավրերի հետ, որոնք բույսերին օգնել են նոր տարածքներ գրավել։

 

Նոր հետազոտության ժամանակ գիտնականները ուսումնասիրել է տիրանոզավրեի հեռավոր բարեկամ համարվող 51 տեսակի թռչունների սննդակարգը, որպեսզի պարզեն թե սերմերը որքան երկար ժամանկ կարող են պահպանվել նրանց աղիներում։

 

Համակարգչային մոդելը ցույց է տվել, որ սերմերը տիրանոզավրերի աղիներում կարող էին մնալ 5-7 օր, որից հետո նրանք դուրս են գալիս։ Գիտնականները ենթադրում են, որ այսպես դինոզավրերը սերմերը կարող էին տեղափոխել տարբեր հեռավորությունների վրա՝ աստիճանաբար կանաչապատելով երկրագունդը։

 

Հաշվի առնելով, որ տիրանոզավրերը անընդհատ տեղաշարժվող կենդանիներ են, նրանք սերմերը տարածել են շատ մեծ հեռավորության վրա։

blognews.am

(Visited 17 times, 1 visits today)