Ռոբերտ Քոչարյանը խցում մենակ է պահվում, դժգոհ է, որ համակարգիչ չունի և տեսակցության սահմանափակման հետ կապված է դժգոհություն արտահայտել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Shabat.am-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց. «Համակարգիչն անհրաժեշտ է աշխատանքի իրավուքի իրականացնելու համար, խոսքը գնում է առանց ինտերնետի, առանց ձայնագրող և տեսագրող համակարգչի մասին , որպեսզի կարողանա տեքստ հավաքել, աշխատել»:
Հարցին՝ Ընտանիքի անդամներից ո՞ւմ հետ է հանդիպել Քոչարյանը,- պաշտպանն ասաց. «Քոչարյանը հանդիպել է ընտանքի անդամների մի մասին հետ՝ կնոջ, տղայի և աղջկա, բայց մնացած անդամների հետ արգելված է՝ այսինքն մյուս տղայի և հարազատների:
Այդ մասով դեռևս աշխատում ենք, չեմ կարող ասել՝ ինչու են արգելել մյուս անդամների հետ հանդիպումը, հատուկ պատճառաբանություն չունենք, ամեն դեպքում նորից դիմել ենք, եթե հանկարծ պարզվի, որ տեխնիկական խնդիր է եղել թույլ կտան, եթե ո՛չ կսպասենք տեղեկատվությանը:
Մենք հետաքրքրվեցինք թե ինչ առանձնհատկություն ունի Քոչարյանի բանտախուցը,- Օրբելյանը պատասխանեց. «Սենյակը, որտեղ գտնվում է Քոչարյանը, սովորական խուց է, ո՛չ լավ, ո՛չ վատ պայմաններով՝ ինչ-որ առանձնահատուկ բան չկա»: