Պետք է ուրախանանք մի բանից, նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, այսօր Մարտի մեկի գործով կա ամբողջական բացահայտելու քաղաքական պատվեր

«Պետք է ուրախանանք մի բանից, նախկինում կար կոծկելու քաղաքական պատվեր, այսօր Մարտի մեկի գործով կա ամբողջական բացահայտելու քաղաքական պատվեր»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Картинки по запросу Անդրանիկ Քոչարյան

Նա նկատեց, որ «պատվեր» բառը լավ չի հնչում, բայց սա բացառիկ հնարավորություն է, որ իրավապահ համակարգը այն տարիների ընթացքում, որ իրեն օգտագործել են անօրինական գործողությունների շրջանակներում և այնտեղ փչացրել են շատ պատասխանատու պաշտոնյաների, այդ խնդիրը պետք է հիմա լուծվի.

«Բանակը պետք է լինի առաջնահերթություն, որ բանակի թեման ընդհանրապես քննվի ու դրվի մի կողմ, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որպեսզի այնտեղ ծառայողները եթե մասնակցել են Մարտի մեկին, քննվեն:

Картинки по запросу Անդրանիկ Քոչարյան

Հիմնականում պատասխանատվության կենթարկվեն այն պատասխանատուները, որոնց քաղաքական որոշումը բերեց Մարտի մեկին: Եվ հիմա, եթե նախագահներն ասելիք ունեն, նրանք պետք է հարցաքննվեն»:

«Օր առաջ Մարտի մեկի թեման, բացահայտելով փակելը, մեր պետության շահերից է բխում»,- ասաց նա:

168.am

(Visited 25 times, 1 visits today)