Ողբերգական դեպք Կոտայքի մարզում:Ընտանիքի անդամներից 2-ը մահացել են ևս 2-ը անգիտակից վիճակում հոսպիտալացվել․Մանրամասներ

Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խմբերն իրենց մոտ են տեղափոխել 4 քաղաքացու՝ 2-ին մահացած, 2-ին՝ անգիտակից վիճակում:

Ոստիկաններն ու քննիչերը պարզել են, որ մահացածներն են Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 2/2 շենքի 15 բնակարանի բնակիչներ Էմմա Բալայանը, Գրետա Տիտանյանը, իսկ վիրավորներն են Միշա Բալայանն ու Լուսինե Բալայանը:

Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազի հետևանքով ստացած թունավորման ախտանիշներով: Այս պահին բնակարանում աշխատում են քննիչներն ու փորձաքրեագետը:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

(Visited 102 times, 1 visits today)