Մարդ ոնց կարա էսքան թարախ լինի, առավել ևս՝ ծյոծաները, որոնց երեխու տարիքին է էս աղջիկը. ինչ ասես, թե չեն գրել էս աղջկան՝ մոռանալով մի հատ շնորհավորել. Անկախ Հայաստան

«Երգչուհի Սիրուշոն մասնակցել է DIAFA միջազգային մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունեցել Դուբայում», «Սիրուշոն ելույթ է ունեցել եւ արժանացել է միցանակի» ու այս վերնագրով նյութեր են դրել կայքերը։

Բացում ես կայքերի քոմենթները, կարդում ես ու չես հասկանում, թե մարդ ոնց կարա էսքան թարախ լինի, առավել ևս՝ ծյոծաները, որոնց երեխու տարիքին է էս աղջիկը։

Ամեն ինչ խառնել են իրար, ամեն ինչ ծայրահեղացրել են, ու ինչ ասես, թե չեն գրել էս աղջկան՝ մոռանալով մի հատ շնորհավորել։

Ես մի բան կասեմ՝ շնորհավոր, Սիրուշո ջան, քո հաղթանակը նաև հայերի հաղթանակն ա ու մեր երկրի հաղթանակը, քո հաղթանակի շնորհիվ մեր երկիրը ևս մեկ անգամ հայտնի կդառնա աշխարհով մեկ, ու ուշադրություն մի դարձրու անիմաստ մեկնաբանություններին։

Արժանի մրցանակ է, ու ապրի ինքը։


Անկախ Հայաստան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1879511478843462&set=a.104977672963527&type=3&theater

(Visited 346 times, 1 visits today)