Հարգելի ՊՆ, իսկ է՞լ ինչը հարկ չեք համարել հայտնել. կարո՞ղ է իրականությանը համապատասխանում են էն շշուկները

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսինքն, ինչպե՞ս թե գաղտնի չենք պահել, ուղղակի չենք հայտնել:

Հարգելի Քննչական կոմիտե, իսկ դուք գործ հարուցել ե՞ք զինվորի մահվան դեպքի առիթով, թե՞ հետևել եք Պաշտպանության նախարարության չհայտնելու գործելաոճին:

Երկու դեպքում էլ դուք խնդիր ունեք: Հատկապես վերջին դեպքում:

Հարգելի ՊՆ, իսկ է՞լ ինչը հարկ չեք համարել հայտնել:

Картинки по запросу պն

Իսկ կարո՞ղ է իրականությանը համապատասխանում են էն շշուկները, լուրերը, որ Նախիջևանի սահմանից ադրբեջանցիները ահագին առաջ են եկել, ուղղակի դուք ոչ թե գաղտնի եք պահել, այլ` չեք հայտնել:

Իսկ կարո՞ղ է իրականությանը չեն համապասխանում պաշտոնական հաղորդագրությունները, որ վերջին ամիսներին հարաբերական անդորր է սահմանին և իրականում մենք էլի զոհեր ունենք, ուղղակի դուք ոչ թե գաղտնի եք պահում, այլ` չեք հայտնում»:

(Visited 50 times, 1 visits today)