Էկլերներ եփած կրեմով

Բաղադրիչներ

  • Եփովի կրեմի համար՝
  • կաթ — 500 մլ
  • վանիլին — 1 թ/գդ
  • շաքարավազ — 160 գր
  • ալյուր — 40 գր
  • ձու — 2 հատ
  • կարագ — 50 գր
  • սերուցք 30-35% յուղայնությամբ — 100 մլ
  • Եփովի խմորի համար՝
  • կարագ — 100 գր
  • շաքարավազ — 1 թ/գդ
  • աղ — 1 պտղունց
  • կաթ — 125 մլ
  • ջուր — 125 մլ
  • ալյուր — 150 գր
  • ձու — 4 հատ
  • Ջնարակի համար՝
  • շոկոլադ սև — 100 գր
  • կարագ — 40 գր

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթը շաքարավազի կեսի (80 գր) ու վանիլինի հետ եռացնում ենք: Ամանի մեջ խառնում ենք ալյուրն ու մնացած շաքարավազը (80 գր), ավելացնում ձվերն ու խառնում մինչ համասեռ զանգված ստանալը:
 Տաք կաթը քիչ-քիչ լցնում ենք ձվային խառնուրդի մեջ՝ արագ-արագ խառնելով, որպեսզի ձուն չմակարդվի: Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ ու դնում մարմանդ կրակին:Կրեմը եփելիս հարկավոր է փայտե թիակով անընդհատ խառնել, մինչև որ կրեմը լավ խտանա (5-10 րոպե): Եփված տաք կրեմի մեջ լցնում ենք կարագն ու խառնում այնքան, մինչայն լուծվի:
Զանգվածը ծածկում ենք թաղանթով, այնպես, որ վերջինս կիպ կպչի կրեմի մակերևույթին և մի քանի ժամով տեղափոխում սառնարանը: Արդեն պատրաստ կրեմի մեջ կարելի է ավելացնել հարած սերուցք:Պատրաստում ենք եփովի խմորը: Կարագը, շաքարավազն ու աղը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում կաթն ու ջուրը: Խառնուրդը դնում ենք կրակին և եռացնում:
Հենց որ այն սկսում է եռալ, կրակից վերցնում ենք, ավելացնում 150 գր մաղած ալյուրը և արագ-արագ խառնում, մինչև ստացվի համասեռ զանգված: Խմորը նորից դնում ենք կրակին ու խառնում: Հենց որ խմորը սկսում է կպչել կաթսայի պատերին, վերցնում ենք:
Ձվերը պատառաքաղով թեթևակի հարում ենք, աստիճանաբար ավելացնում դեռ տաք խմորին և արագ-արագ խառնում ենք, որպեսզի չմակարդվի:
Պետք է ստացվի հարթ, փայլուն խմոր: Ջեռոցը տաքացնում ենք 200 աստիճան և խմորը լցնում հրուշակեղենի համար նախատեսված պարկիկի կամ տոպրակի մեջ ու անկյունը կտրում: Խմորը 10-12 սմ երկարությամբ ու 2 սմ լայնությամբ լցնում ենք տապակի մեջ (բավականաչափ արանքներ թողնելով) և թխում տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:
Էկլերները պետք է բոլոր կողմերից լավ վարդագունեն (թխելու ընթացքում չի կարելի ջեռոցը բացել, այլապես էկլերները չեն ուռչի կամ կդեֆորմացվեն):Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում կարագն ու լավ խառնում:
 Թխված ու սառած էկլերները կիսում ենք, մեջը լցնում եփովի կրեմը, վրան քսում շոկոլադե ջնարակը:Ահա և վերջ ։Ինչպես տեսնում եք, եփած կրեմով էկլերներ պատրաստելն այնքան էլ դժվար չէ և շատ ժամանակ չի պահանջում, թեև ցանկալի է կրեմը նախօրոք եփել ու պահել սառնարանում։
(Visited 22 times, 1 visits today)