Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա Մանուել Մորենոյին, որին կասկածում են ռուս աղջկա սպանության մեջ:
Ինչպես հայտնում է El País-ը, 22-ամյա աղջկա մասնատված մարմնի մասերը հայտնաբերել են Ալկալա դե Էնարես քաղաքում: Մորենոն, որը ոստիկանների կարծիքով աղջկա փեսացուն էր, վերջինիս մարմինը սառեցրել և պահել է սառցարանում:
22-ամյա Դարյային մանուկ հասակում որդեգրել էր իսպանական ընտանիքը, սակայն վերջին տարիներին նրա հարաբերությունները հարազատների հետ լավ չէին: Նա երկու տարի ապրելիս է եղել Մանուելի հետ:
Դստեր անհետացման մասին մայրը հայտնել է ոստիկանություն, ինչից հետո ոստիկանությունն այցելել է իսպանացու տուն և հայտնաբերել մարդկային մարմնի մասերը:
Նշվում է, որ տղամարդը որպես մատուցող է աշխատել մոտակա բարում: Սպանության դրդապատճառները դեռևս հայտնի չեն: