Մեկնել և չի վերադարձել 3 հազար ուղևոր

Այս տարվա հունվարին ինքնաթիռով Հայաստանի «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանից մեկնել եւ չի վերադարձել 3 հազար 831 ուղեւոր: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալներից:

 

Անցած տարի նույն ժամանակահատվածում ինքնաթիռով Հայաստանից մեկնած եւ չվերադարձածների թիվը կազմել էր 1029 ուղեւոր: Նշենք, որ վերջին տարիներին ինքնաթիռով մեկնող-ժամանողների թիվը արտագաղթի ընդամենը մի փոքր մասն է արտացոլում:

armlur.am

(Visited 100 times, 1 visits today)