ՀՀ երեք նախկին նախագահները՝ Լևոն, Ռոբերտ և Սերժ, քանդեցին Հայաստանը. Ոնց կարելի է ՀՀՇ-ական կամ ՀՀԿ-ական լինել, երբ տեսնում ենք նրանց թողած ժառանգությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետՓարիզիքաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։
Պարոն Մինասյանկառավարության ծրագրով նախատեսվում էՍփյուռքի ներուժն օգտագործել և սփյուռքահայերի նկատմամբարգելքը վերացնելորը թույլ կտա նրանց Հայաստանում տարբերոլորտներում ներգրավվելմասնավորապեսկառավարմանհամակարգում։

Похожее изображение

 

-Եթե այդպես է, եթե թափանցիկ ձևով և լրիվ ընդունվի սփյուռքահայերի առկայությունը կառավարության բոլոր ասպարեզներում, շատ լավ գաղափար է։ Կարելի է ասել՝ վերջապես ուրիշ որակով և ուրիշ մակարդակով կանցնենք մեկ ժողովուրդ գաղափարին։ Պատմությունը բաժանեց հայ ժողովրդին, ու մենք պետք է շտկենք այդ սխալը։ Սխալը շտկելով՝ մենք կմտնենք նոր իրականության, նոր քաղաքական մշակույթի մեջ, որովհետև Հայաստանի զարգացումը, նոր Հայաստան ունենալը չի պատկանում միայն Հայաստանի ժողովրդին, այլ համայն հայությանը։ Բոլոր ոլորտներում կան հայեր, որ մասնագետ են և դա պետք է օգտագործենք։ Իմ ոչ հայ գործընկերներից շատերը Հայաստանի հետ մեր հարաբերությունների հարցում ասում են՝ եթե մենք ունենայինք այսպիսի Սփյուռք, մենք այդ ներուժը կօգտագործեինք, ինչո՞ւ չեք օգտագործում նրանց հնարավորությունները։

Ես բազմիցս սա ասել եմ նախկին իշխանություններին և ասում եմ ներկա իշխանություններին։ Ներկաները ավելի բաց են և պետք է համագործակցեն բոլոր ոլորտներում Սփյուռքի կարող ուժերի, մասնագետների հետ, որոնք իրենց ոլորտներում կարող են օգտակար լինել հայրենիքին։

Картинки по запросу Կայծ Մինասյան

Վարչապետը հայտարարեց, որ Սփյուռքի հարցերով մեկ անձ պետք է նշանակի կառավարությունում, որի ով լինելը դեռ չգիտենք։ Ես կարծում եմ, որ լավ կլինի, որ այդ գործով զբաղվի Լիոնի նախկին քաղաքապետը։ Սա իմ անձնական կարծիքն է։ Նա շատ լավ է ղեկավարում, լավ է տիրապետում այդ բոլոր հարցերին։ Ես հույս ունեմ, որ պետք է ստեղծել մեխանիզմ, գործիքակազմ, որն օգտագործելով՝ այդ անձը պետք է ուսումնասիրի ու փորձի աշխատել թե՛ Սփյուռքի կազմակերպությունների, թե՛ անձերի հետ։ Այսինքն՝ աշխատել միայն քաղաքական կուսակցությունների ու եկեղեցու հետ, բավարար չէ։

Դա չափից ավելի անբավարար է, պետք է աշխատել բոլորի հետ։ Ես կարող եմ իմ օրինակը բերել, որ իմ քաղաքական հիմնարկում երիտասարդ առաջնորդների եմ դաստիարակում, որոնք ապագա նախարարներն են։ Ինչու ես չեմ կարող իմ կարողությունները տալ իմ ժողովրդին։ Սա շատ պարզ մի օրինակ է։ Մյուսը, որ բժիշկ է, չի՞ կարող օգտակար լինել Հայաստանին, երրորդը, որ ճարտարապետ է, ատամնաբույժ է, ինժեներ է, կոշկակար է, նկարիչ է, չեն կարո՞ղ օգտակար լինել։

Картинки по запросу հհ երեք նախագահներ

Սփյուռքում կան շատ կարող մարդիկ, որոնք շատ հեշտ ձևով կարող են մասնակցել Հայաստանի զարգացմանը։ Այսինքն՝ մենք 30 տարի կորցրել ենք այս առումով։ Ես հույս ունեմ, որ պատմությունը շատ կոշտ գնահատական կտա Հայաստանի երեք նախագահներին, քանի որ դուք պատկերացնո՞ւմ եք, թե մենք այս 30 տարում ինչեր կարող էինք անել, որ չենք արել։ Բանն այն է, որ այդ իշխանությունները չուզեցին կիսել իշխանության ղեկը։ Նրանք վախեցան, որ սփյուռքահայերը կգան ու այլ ձևով կղեկավարեն Հայաստանը։

Տեսեք, ի՞նչ է փոխվել սփյուռքահայի կյանքում Հայաստանի անկախացումով։ Լավ, երբեմն գալիս-գնում են, ինչը ևս կարևոր է, բայց մնացած առումներով ոչինչ չի փոխվել։ Ասենք՝ մեկը Բրյուսելում է ապրում, իր գործի մեջ լավ պաշտոն ունի և հայ է, և ուզում է օգտակար լինել Հայաստանին, ո՞նց պետք է անի։ Ոնց կարող ենք օգտագործել նրա կարողությունները։ Պետք է մարդկանց ներուժն օգտագործել ոչ միայն մարդասիրական, կրթական ոլորտներում, այլ նաև քաղաքական, տնտեսական։

Похожее изображение

Մեր երկրի երեք նախագահները հին գաղափարներով ղեկավարեցին Հայաստանը։ Նրանք իրենց քաղաքականությամբ այնպես արեցին, որ Հայաստանը դուրս եկավ 20-րդ դարից, բայց չմտավ 21-րդ դար, ընդհակառակը, կամաց-կամաց վերադառնում է 15-16-րդ դարեր։ Բարեբախտաբար, թավշյա հեղափոխությունը վերականգնեց պատմության անիվը, որ մտնենք 21-րդ դար, իսկ դա նշանակում է, որ այն հիմ մտածողությունը, որ կա, պետք է սրբագրվի։ Այսօրվա գլխավոր մարտահրավերը սա է։

Եթե լուծենք այդ հարցը, բոլոր հարցերը կլուծենք։

Հայաստանի կառավարության ծրագրի արտաքինքաղաքականության հատվածում դարձյալ որպեսառաջնահերթություն նշվում է Ռուսաստանի հետ ռազմավարականհարաբերությունների խորացումը։ Փոխարենը ԵՄի հետհարաբերությունների մասին շատ հպանցիկ է խոսվում։ Դուք ի՞նչդիտարկումներ ունեք այդ առումով։

– Մենք գործիքավորող դիվանագիտությունից (diplomatie d’instrumentalisation) շարժվում ենք հզորացման դիվանագիտությանը (diplomatie d’autonomisation). այդ արտաքին ծրագիրը, որ մշակվել է թղթի վրա և պետք է իրականացվի, այն պետք է բաժանի առաջնահերթությունները դեպի Ռուսաստան՝ ռազմաքաղաքականություն, դեպի Եվրոպա և ԱՄՆ՝ տնտեսական, հասարակական կարողություններ և ժողովրդավարական զարգացումներ։ Մենք դրա անհրաժեշտությունն ունենք, որովհետև ուզում ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանը խաղաղության պետություն է, խաղաղության տարածք է, խաղաղության խաչմերուկը։

Картинки по запросу հհ երեք նախագահներ

Պետք է բացատրել ռուսներին, եվրոպացիներին, ամերիկացիներին, չինացիներին ու մյուսներին, որ դուք այստեղ քաղաքական, տնտեսական կամ որևէ այլ շահ ունեք, բայց ամենագլխավորն այն է, որ հայերս շահ ունենք, որ դուք աշխատեք ու համագործակցեք մեզ հետ՝ ձեր մասնագիտության մեջ։ Օրինակ՝ Ռուսաստանը ինչպես կարող է համագործակցել Հայաստանի հետ՝ ռազմաքաղաքական։ Ուրեմն մեր համագործակցության մեջ առաջնահերթությունը կդնենք այդ ոլորտի վրա։ Եվրոպայի ու ԱՄՆ-ի դեպքում շեշտը պետք է դնենք տնտեսական, հասարակական, ժողովրդավարական ոլորտներում համագործակցության վրա։

Բայց, ցավոք, ՀՀ երեք նախկին նախագահները՝ Լևոն, Ռոբերտ և Սերժ, քանդեցին Հայաստանը։ Հիմա պետք է վերանորոգենք, շտկենք։ Հիմա գոհ են, ուրախ են իրենց թողած ժառանգությունից։ Ոնց կարելի է այսօր ՀՀՇ-ական կամ ՀՀԿ-ական լինել, երբ տեսնում ենք նրանց թողած ժառանգությունը։ Բայց, օրինակ, պետությունն առանց հարկի չի կարող կառուցվել: Եվ երեք նախագահներից ոչ մեկը կենտրոնացած չէ հարկման վրա: Մեր պատմության մեջ մենք երբեք պետություն չենք եղել, որովհետև մենք երբեք քաղաքացիներին հարկ չենք համարել վճարել հարկերը: Հայաստանը կառուցվել է որպես տոհմական պետություն, որը հիմնված է ավանդական եռակողմ հասարակության վրա՝ իշխաններ (նախարարներ և օլիգարխներ), ազատ (զինվորական), ռամիկ (ժողովուրդ):

Похожее изображение

Հիմա պետք է մեր կարողությունները, մեր խելքը օգտագործենք հայ ժողովրդի կյանքը բարելավելու համար։ Եվ եթե այսօրվա կառավարությունը մշակել է այդպիսի արտաքին քաղաքականություն՝ տարբեր ուղղություններով, բայց մեկ նպատակով, հոյակապ է։ Բայց պետք է հիմա այդ ծրագիրը գործի դնել։ Սփյուռքում կուսակցությունները, կազմակերպությունները մեզ ասում են՝ ներկա գտնվեք այդ ցույցին և փող տվեք, բայց ձեր կարծիքը հայտնելու մասին մոռացեք։

Հայաստանում էլ այդպես է եղել։ Մարդկանց ասել են՝ աշխատեք ու լռեք։ Սփյուռքահայերին էլ ասել են՝ փող տվեք ու լռեք։ Այդ ժամանակներն ավարտվեցին, թավշյա հեղափոխությունը հենց դրա համար եղավ, որ հայ ժողովուրդն արդեն ուզում է հայտնել իր կարծիքը՝ լինի ՀՀ քաղաքացի, թե սփյուռքահայ։ Նաև ուզում են իրենց կարողությունները ներդնել Հայաստանում հայրենիքի զարգացման համար։

1in.am

(Visited 92 times, 1 visits today)