Գործող իշխանությունը զոհի մասին փորձել է տեղեկատվություն չտալ.Միհրան Հակոբյան

Մեր երկրում կարևորագույն սկզբունք կար՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակվածի մասին պարտադիր հայտնել: Մենք իրավունք ունենք իմանալ նահատակի մասին և վերջին հրաժեշտը կազմակերպել հավուր պատշաճի:

 

Հիմա ստացվում է, որ այդ սկզբունքն այլևս չկա և հնարավորության դեպքում սահմանին զոհվածի մասին տեղեկատվությունը կոծկվելու է: Ըստ էության, գործող իշխանությունը զոհի մասին փորձել է տեղեկատվություն չտալ, սպանության փաստը պարտակել՝ փաստացի չհայտնելով մահվան մասին տեղեկատվությունը:

 

Չգիտեմ, թե սա ի՞նչ կապ ունի «վերելակային դիվանագիտության» նրբությունների հետ, որքանո՞վ է խանգարում «քիրվայության» նոր դարաշրջանի մեկնարկին, բայց խորհուրդ եմ տալիս այսուհետ ուշադիր լինել և չփորձել նման լուրերը պարտակել:

 

Հ.Գ. Խոնարհվում եմ Էդգար Գրիգորյանի հիշատակի առջև: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…

blognews.am

(Visited 108 times, 1 visits today)