Կերեք Ձեր մի կտոր հացը, բայց մի փորձեք այն ուտել Ձեր կոլեգաների հաշվին… մարդավարի չի

Ես կարող եմ երկար, շատ երկար լռել: Ես սիրում եմ լուռ աշխատելը, ես ինքնահաստատման խնդիր չունեմ, հատկապես սովոր չեմ ինքնահաստատվել իմ կոլոգաների սխալների կամ բացթողումների հաշվին: Ես երբեք չեմ խախտել իմ սկզբունքները և իմ աշխատանքնային կենսագրության ընթացքում միշտ հարգել եմ երկրի, պետականության ինստիտուտները:

Похожее изображение

Երբեք չեմ չարախոսել, ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ նախագահների և ոչ էլ ներկայիս նախագահի ու վարչապետի հասցեին: Դաստիարակության հարց է , պետականությունը զգալու, այն պահպանելու, դրա վրա դողալու հարց է: Շատերը գուցե չհասկանան, բայց ես չեմ ապրում չհասկացողների համար:

Ապրելու իմաստը ես եմ որոշում: Ապրելու իրավունք, ինչպես բոլորը, ունեմ չէ՞: Եւ չեմ հասկանում այն դեղնակտուցներին, ովքեր դեռ նոր-նոր մտնելով այս ասպարեզ, իրենց իրավունք են վերապահում փնովել և հատկապես շեշտել «ջահել երեխեք եք ու թողնում եք ձեզ սենց օգտագործեն…» :

Եւ սա գրում է մի լրագրող , երբ ինքը աշխատավարձ ստանում է դրսի կազմակերպությունից: Այսպես խոսում են մարդիկ, ովքեր ամեն ամիս ստանում են աշխատավարձ արևմուտքի հայտնի և անհայտ հաստատություններից: Կամ, ինչ որ անհասկանալի և անհայտ միավորումներ որոշում են թե ինչ ցույց տանք և ինչը ցույց չտանք: Երկար եմ մտածել, գրե՞լ այս մասին, թե՞ արհամարհել:

Картинки по запросу Հարություն Հարությունյան

Բայց քանի, որ թիկունքումս մի ողջ կոլեկտիվ է և նրանք բոլորը տառաճանաչ են, նաև իրենց գործը սիրողներ, այնուամենայնից որոշեցի մի քանի հարցադրում անել: Իսկ որտեղ է՞իք և ինչո՞ւ էիք լռում, երբ նախորդ տարվա գարնանը հրապարակում ով չեր ալարում, հայտարարում էր, թե հանրայինի լուրերով «հեղափոխության» հանրահավաքները չեն լուսաբանվում , այն դեպքում, երբ հանրայինի լուրերով ամեն օր լուսաբանվում էին իրադարձությունները և տեղադրվում էին համացանցում:

Ուղղակի, ի տարբերություն շատ ԶԼՄ-ների, շատ հայտնի ԶԼՄ-ների, լուսաբանում էին չեզոք, առանց կողմնապահության, առանց ոչևէ ոգևորության: Ինչու՞ չէիք ծպտուն հանում սիրելի մեդիամասնագետներ, թե՞ դրա համար արևմուտքի հայտնի և անհայտ դոնորներից պատվերը այլ տեսակի ծառայությունների համար էիք ստացել:

Картинки по запросу Հարություն Հարությունյան

Որտե՞ղ էիք, երբ նրանց հեռացնում էին աշխատանքից առանց որևէ պատճառաբանության, կամ ստեղծում էին այնպիսի պայմաններ, որ նրանք ուղղակի թքեն ու հեռանան: Լռությունը, ասում են ոսկի է, բայց ոչ այս դեպքում, համաձայն չե՞ք: Ինչպես վարչապետն է ասում, «հանգիստ նստեք տեղներդ»: Ես այնքան հին եմ ու այնքան բան եմ հիշում, որ չեմ ուզենա աչքերս փակեմ, բերանս բացեմ:

Ցանկություն էլ չունեմ և ինչպես ասացի, ես գնահատում եմ լռությունը, ես զուսպ անձնավորություն եմ: Կերեք Ձեր մի կտոր հացը, բայց մի փորձեք այն ուտել Ձեր կոլեգաների հաշվին: Ոչ միայն սիրուն չի, նույնիսկ մարդավարի չի:

Մի բան էլ. երբեք չմտածեք, թե հարձակվելով կարող եք ճնշել: Իմ փորձությունը ավելի մեծ ճնշումների է դիմացել և միշտ, հիմա էլ, վաղն էլ, հաղթած եմ դուրս գալու: Գիտե՞ք ինչու: Որովհետև ես սիրում եմ իմ երկիրը: Ընդամենը…..
Սիրել է պետք… և չծախվել:

Հարություն Հարությունյան

blognews.am>

(Visited 57 times, 1 visits today)