Սա իշխանության խնդիր չէ, սա հանրության վերնախավի թիվ մեկ խնդիրն է. Կա երկիր, բայց այն չունի գիտացություն

Ի դեպ, ևս մեկ մասնավոր, բայց ցայտուն օրինակ նրա, թե ինչպես է Հայաստաում գործում անոգի, ավտոմատ պատճենման համակարգը, ի՛նչ է նշանակում սեփական հողից լրիվ կտրված, միայն պատճենող (պատճենելն ու ստեղծագործաբար փոխառելը լրիվ տարբեր են) գիտակցությունը:

Картинки по запросу Հրանտ Տէր-Աբրահամեան

Անծուխ Հայաստան….:

Հայերեն մտածող, հայերեն կարդացած, «հայկակա՛ն մտածող» ցանկացած մարդ անմիջապես կզգար, թե այստեղ մի բան էն չի:
Ծուխ բառը հայերենում ունի երանգներ, շերտեր, իմաստներ` շենության, համայնքի, օջախի, տան և այլնի հետ կապված: Սիգարետի ծուխը ամենևին էլ առաջնային չէ հայերեն ծուխ բառի համար:

Հայերենի ծուխը՝ ծուխ ծխանին է, ընդ եղեգան փող ծուղ ելանելն է, ծխական դպրոցն է….:

Բայց դե քանի որ ամեն բան անմիտ պատճենվում է, ապա անգլերենի smoke -ը դարձել է հայերենի ծուխ: Այս մարդիկ չեն հասկանում, որ բառերը մաթեմատիկական փոխարժեքն էր չեն: Որ ասենք, նույնիսկ այնպիսի պարզ բառն, ինչպիսին արևն է հայերենում միայն պայմանական, այլ ոչ բացարձակ համարժեքն է անգլերեն, ռուսերեն և այլ լեզուների համապատասխան բառերի: Որովետև անգլերեն չես կարա ասես՝ հորս արև կամ էլ արևշատություն: Որ ամեն լեզուն ունի իրա անփոխանցելի շերտը….

Картинки по запросу Հրանտ Տէր-Աբրահամեան

Անծուխ Հայաստանը կարգախոսը հնչում է անծեքի պես հայերենի մեջ արմատավորված մարդու ականջին՝ անշեն, ավերակ, անտուն:

Սա մասնավոր խնդիր չի: Ամբողջ մեր ժամանակկից գիտակցությունը, մտածողությունը կառուցված է սրա վրա: Ծաղրանկարի աստիճան, երբ ասենք, մարդիկ անգլերենից գիրք են թարգմանում հայկական անուններով, ու ասենք Հնչակ թերթի անունն անգլերենից բառացի տառադարձում են հայերեն՝ Հունչակ: Այսպիսի տասնյակ օրինակներ կան: Բայց դրանք էլ են մասնավոր:

Ընդհանուրն այն է, որ փչացել է դարերով գործող մշակութային մեխանիմզը:

Картинки по запросу Հրանտ Տէր-Աբրահամեան

Մշակույթը ենթադրում է փեխառում: Չկա առանց փոխառում: Բայց փոխառումը անմիտ պատճենում չէ, այլ նախ՝ բալանսի մեջ է սեփական արտադրանքի, սեփական փորձի տեսականացման հետ, երկրորդ՝ ինքը փոխառումը հարմարեցումն է, յուրացումն է, օտարը սեփական դարձնելն է:

Օրինակ, այբուբենի սկզբունքը հայերը չեն ստեղծել՝ դա փոխառյալ սկզբունք է: Բայց փոխառածը դարձել է հայկական այբուբեն՝ յուրացմամբ: Մարդիկ կարային չէ վերցնեին հունական կամ լատիներեն այբուբենն ու պատճենեին՝ առանց մտածելու: Բայց արի ու տես, որ 1500 տարի առաջ՝ առանց կոմպերի, իներնետի, մեքենաների և այլնի, ֆայմել են, որ մի քիչ ավել է պետք անել, քան դեբիլիկների դպրոցի ցանկացած սան կարող է անել:

Եվ տենց հարյուրավոր օրինակներ:

Իսկ անծուխ Հայաստանը և Հունչակը սովորական ծույլ աշակերտի արտագրությունն է լավ սովորիղի տետրից՝ առանց մտածելու, առանց հասկանալու:

Картинки по запросу Հրանտ Տէր-Աբրահամեան

Ի դեպ, վստահ եղեք, որ նույն այդ մտածողությունը, եթե մի օր Եվրոպայում ասեն, թե ծխելն աշխարհի ամենա լավ բանն է, նույն ջանասիրությամբ կսկսի ծխող Հայաստան քարոզել: Գլուխ կոչվածն ի սպառ բացակայում է այդ համակարգիմեջ: Ցավոք, դա Հայասատնում այսօր գերիշխող համակարգ է:

Անգլուխ Հայաստան:

Անոռուգլուխ Հայաստան:

Սա իշխանության խնդիր չէ, սա հանրության վերնախավի թիվ մեկ խնդիրն է: Կա երկիր, բայց այն չունի գիտացություն: Ավելի ճիշտ գիտակցությունը լրիվ օտարված է իր սեփական հողից, միջավայրից:

Похожее изображение

Հայաստանը մի դատարկ տարածք է այդ գիտակցության համար, որը պետք է լցնել անճոռնի պատճեններով:

Հ.Գ. Այս գրառումը որևէ կապ չունի ծխելու մասին օրենի հետ և նրա շուրջ ծավալված բանավեճի: Անծուխ Հայադտանը միայն առիթ էր էս գրառման:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ustahrant/posts/10218271924933780

(Visited 25 times, 1 visits today)