Պահանջում եմ, որ մեր հանրությանն ասեն՝ իրենք հեղափոխություն ասելով ինչ են հասկանում

Հրապարակվել է կառավարության ծրագրի նախնական տարբերակը։ Քսան տարվա այն խնդիրների տրցակը, որ կուտակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների դաշտում, բնականաբար, հնարավոր չէ մի քանի օրում կամ ամսում, և անգամ տարիներում մաքրել։

Այս առումով մենք ի՞նչ առաջնահերթություններ կամ քայլեր ունենք, և արդյո՞ք այն ծրագիրը, որ ներկայացված է, լուծում է այս խնդիրը, որովհետև ըստ կառավարության ծրագրի նախնական տարբերակի՝ փաստացի մենք Ռուսաստանից բացի, ռազմավարական հարաբերություններ, կարծես թե չենք ունենալու որևէ այլ երկրի հետ։

Արդյո՞ք սա միավեկտոր, ինքնամեկուսացվող քաղաքականության շարունակությունը չէ «Առաջին լրատվական»-ի հարցին քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանեց․ «Կանխավ ասեմ՝ քանի որ նախագիծը նախնական է, ես վերջնական չեմ կարող ասել, բայց կոնտուրները պարզ են։ Ես ասեմ ավելին՝ ես ձեզ հետ համաձայն եմ։

Картинки по запросу Լևոն Շիրինյան

Նոր իշխանությունը, երբ հեղափոխություն հռչակեց, այդպես էլ չասաց, թե դրա տակ ինչ է հասկանում։ Ես պահանջում եմ, որ մեր հանրությանն ասեն՝ իրենք հեղափոխություն ասելով ինչ են հասկանում։ Եթե ֆունդամենտալ, հիմնարար փոփոխություններ չեն նախատեսվում, արժեքային համակարգի հիմնարար փոփոխություններ չեն նախատեսվում, ապա ստացվում է, որ այո, դա քաղաքական հեղափոխություն էր, որը նոր իշխանությունը կարող է տանել ու դնել հեղաշրջման պատկերի տակ, ու գործել դրան համապատասխան։ Դրա համար իրենք պարտավոր են դա ասել»։

«Ռազմավարական հարցերի վերաբերյալ այդպես էլ հստակություն չի արտահայտվում։ Ռուսաստանը հասկանալի է, բայց մենք գիտենք մի բան, որ Ռուսաստանը, ինչքան էլ կարևոր է ռազմավարական իմաստով, չի կարող լինել մեր միակ գործընկերը։ Ով չի հավատում, թող Ապրիլյան պատերազմի օրերը հիշի և Ռուսաստանի հրահրիչ դերը գնահատի։

Похожее изображение

Ռուսաստանը մեր հարցում չի փոխում իր արմատական տեսակետը։ Այո, թող Ռուսաստանը լինի, բայց երկրորդը պետք է ասվի, որպեսզի մենք ունենանք այն կոմպլեմենտարիզմը, որի մասին խոսվում է, բայց բովանդակություն չի ստանում»,- հավելեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

1in.am

(Visited 82 times, 1 visits today)