Պահանջում եմ, որ իմ երկրի պատիվն ավելի բարձր պահեն

Հասարակական գործիչ Ազատ Արշակյանը, խոսելով Հայաստանի դատական համակարգից և մեծ հնչեղություն ստացած դատական գործերից, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի, այսօրվա ասուլիսում նշեց, որ պետք է առաջ քաշել այն հարցը, որ դատախազն ու փաստաբանը շտապ ապացուցեն, թե ով է ուժեղ։

Картинки по запросу Լարիսա Ալավերդյան

«Դատավարությունների այս ձգձգումները, հիվանդ մարդուն մի քանի ամիս շարունակ պահել կալանավայրում՝ առանց դատարանի վճռի, ցույց են տալիս, որ մեր սիրելի ու փառաբանված ուժային կառույցները բավարար պրոֆեսիոնալիզմ չունեն, որպեսզի մեկ-երկու ամսում վճիռ կայացնեն, դրանք բաց գործեր են, ցուցմունքներ ու իրեղեն ապացույցներ կան։

Թող բացահայտեն, մարդիկ կա՛մ պետք է դատապարտվեն, կա՛մ ազատ արձակվեն։ Եթե չեն հասցնում, թող մասնագետների նոր հավաք հայտարարեն։ Էլ բան ու գործ չունենք, այսօր Հայաստանի առջև հազար տեսակի օրակարգ է կանգնած, մենք դարձել ենք «բլատնոյ» հանրապետություն։ Ամբողջ օրը ով ում կողոպտեց, ինչ տարավ, սրանք ավելորդ հարցեր են, դատարանը հարցերն արագ պետք է լուծի, ու անցնենք առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազատ Արշակյանը։

Похожее изображение

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Հայաստանում շարունակվում է դատավարական իրավունքների որտնահարումը։ Նա դատապարտում է Հայաստանում ստեղծված այն համակարգը, որ սկզբում ուղղորդված ձևով ստեղծվում է հասարակական կարծիք, որին հաջորդում են ինչ-ինչ գործողություններ, դրան էլ հետևում է այն համոզմունքը, որ մեղադրյալը մեղավոր է՝ առանց դատավճռի առկայության։

«Այս սխեմային պետք է կտրուկ դիմադրել և վերջ տալ։ Քանի որ այդպիսով մենք կկորցնենք քաղաքական մշակույթը և ընկնելու ենք ասեկոսեների մեջ։ Պահանջում եմ, որ իմ երկրի պատիվն ավելի բարձր պահեն։ Մեր աքիլեսյան գարշապարը շարունակում է մնալ դատական իշխանության անկախության հարցը»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Картинки по запросу Լարիսա Ալավերդյան

Ինչ վերաբերում է ՀՔԾ-ի քննիչի այն հայտարարությանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության դեպքում կարող է խուսափել պատասխանատվությունից և խանգարել նախաքննությանը, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ նման բան չի կարող լինել, և որոշ առումով այդ ամենը վիրավորանք է և հոգեբանական ճնշման ձև։

«Որևէ մեկը չպետք է մտածի, որ այդ անձը՝ ամբողջ իր անցած ճանապարհով ու սխալներով, կարող է գնալ նման քայլի, այդ ամենը հնարածին մի ճանապարհ է»,- ընդգծեց Լ. Ալավերդյանը։

Похожее изображение

Ինչ վերաբերում է վերջերս շրջանառության մեջ դրված «Նոր Հայաստան» բառակապակցությանը, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ դեմ է, որպեսզի նման արտահայտություն հնչի, քանի որ Հայաստանն ունի 6 հազար տարվա պատմություն։

«Մենք միշտ կարող ենք խոսել զարգացող Հայաստանի մասին, քիչ է մնում՝ ասենք՝ նոր Հայաստան, նոր այբուբեն, միայն գրերն են մնացել, որին չեն կպնում, փառք Տիրոջը, որ չեն ասում, թե այբուբենը պետք է փոխեն, քանի որ ասում են, եթե «Նոր Հայաստան» ենք, ամեն ինչ նոր պետք է ունենանք»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

168.am

(Visited 305 times, 1 visits today)