Չե՞ք հասկանում, որ այսպիսի հաղորդումները սերունդ են փչացնում, թե՞ թքած ունեք. Գռեհկություն, այլանդակություն. ո՞ւմ ձեռքի տակով են անցնում նման նախագծերը

Ռոք երգիչ, կիթառահար Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Картинки по запросу women's club

«Գիտե՞ք ինչն է զարմանալի… որ մի քանի կոպեկի ու ռեյտինգի համար այ սենց բան են եթեր թողնում…

Իրականո՞ւմ չեք հասկանում, որ այսպիսի հաղորդումները սերունդ են փչացնում, թե՞ թքած ունեք … Միանգամից պոռնո նկարեք, ավելի լավ կլինի ու ավելի շատ հանդիսատես կունենաք…

Похожее изображение

Հումո՞ր… Գռեհկության, այլանդակության ու բաց քամակների հետ հումորը ոչ մի աղերս չունի… Ո՞վ է այս ամենը վերահսկում, ո՞ւմ ձեռքի տակով են անցնում նման նախագծերը… Ո՞ւր է մշակույթի նախարարությունը, ու՞ր է այն հանձնաժողովը, որը պետք է նման հարցերով զբաղվեր…

Ո՞ւր են մեր մշակույթի կամ արվեստի գործիչները, թե՞ վախենում եք խոսել, որովետև կարող են վաղը-մյուս օր տվյալ հեռուստաընկերությունում ձեր օդերը փակե՞ն…

Похожее изображение

Հիմա հարց է առաջանում` ադրբեջանցու հետ ընկերություն անո՞ղն է ավելի շատ «դավաճան», թե՞ նման նախագծերի հեղինակներն ու եթեր տվողնե՞րը…

Arayik Harutyunyan ջան — կխնդրեի անդրադառնալ այս հարցին շատ լուրջ, միայն դպրոցը չէ, որ կրթում է երեխաներին»:

Похожее изображение

mamul.am

(Visited 64 times, 1 visits today)