«Նա մանկապիղծ էր». Սենսացիոն բացահայտում Ջեքսոնի նախկին աշխատողի կողմից. (Photo)

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնը մանկապիղծ էր, որը սեռական բռնություն է կիրառել տասնյակ երեխաների նկատմամբ, այդ բոլոր այլանդակությունները տեսանկարահանել է ու տեսագրությունները պահել «Նևերլենդ» ռանչոյի գաղտնի սրահներից մեկում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նման շոկային բացահայտմամբ է հանդես եկել հանգուցյալ աստղի տան նախկին աշխատողը, որի պնդմամբ՝ ինքն անձամբ է ականատես եղել Ջեքսոնի և փոքր երեխաների անհանգստացնող շփմանը:

Ջեքսոնի նախկին աղախին Ադրիան ՄքՄանուսը DailyMailTV-ին տված հարցազրույցում նշել է, որ չորս տարի է աշխատել «Նևերլենդ»-ում, ու այդ ընթացքում համոզվել է, որ գործատուն մանկապիղծ է:

Կնոջ պատմելով՝ աստղի ննջասենյակում եղել են մեծ թվով փոքր տղաներ, որոնց գնալուց հետո ՄաքՄանուսը մտել է սենյակը մաքրելու և անհանգստացնող իրեր, այդ թվում՝ երեխաների կեղտոտ վարտիքներ է տեսել:

Michael Jackson was a pedophile who sexually abused dozens of children, filmed his encounters and kept the footage at Neverland, claims his former maid Adrian McManus. She says that as details emerged that Jackson could face criminal charges when former child companion Jordan Chandler (pictured together in 1993) alleged abuse, the tapes were hidden

ՄաքՄանուսի պատմելով՝ երեխաները շատ հաճախ ամբողջությամբ մերկ են շրջել:
Բացի այդ՝ նախկին աղախինը պատմել է Ջեքսոնի՝ մանկական լուսանկարների նկատմամբ ունեցած տարօրինակ մոլուցքի մասին: Մի անգամ նա աշխատողին կարգադրել է իր ննջասենյակում մերկ տղա երեխաների լուսանկարներ կախել: ՄաքՄանուսի համար տարօրինակ է եղել նաև այն հանգամանքը, որ երգչի տան յուրաքանչյուր հատվածում վազելինով տարաներ են եղել:

«Մայքլի սենյակում ջակուզի կար, որում նա երեխաների հետ լոգանք էր ընդունում: Նրանց գնալուց հետո ես տարբեր անկյուններից, այդ թվում՝ նաև ջակուզիի մեջ վարտիքներ էի գտնում: Մայքլը միշտ բռնում էր տղաների ձեռքն ու համբուրում նրանց, իսկ երեխաներն էլ իրար մեջ պայքարում էին նրա սիրուն արժանանալու համար: Ես երբեք հարցեր չէի տալիս, որովհետև նա իմ ղեկավարն էր, ու ես պետք է գործս անեի, բայց դա ինձ համար տարօրինակ էր: Այնուհանդերձ, այդ ամենին հետևելը տարօրինակ էր»,- նշել է կինը:

McManus would often have to clean up after Jackson had boys over for long weekends. She said: Michael would have his underwear floating in the water and the little boys’ underwear floating in the water together. If they weren’t floating in the water, they were outside on the floor around the Jacuzzi. So I would find stuff like that. Pictured: A Jacuzzi in Jacksons home

ՄաքՄանուսի խոսքով՝ Ջեքսոնն ու նրա թիկնապահները տան բոլոր աշխատողներին մահվան սպառնալիքներով են վախեցրել՝ ստիպելով լռել այն ամենի մասին, ինչ իրենք տեսել են «Նևերլենդ»-ում:

There was a lot of Vaseline around Neverland, a lot in Michael’s bedroom, McManus recalls

blognews.am

(Visited 55 times, 1 visits today)