Հակոբ Արշակյանի գրառումը.16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող ճանապարհներ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի գրառումը.

«Շուրջ 1,1 միլիարդ դրամի տնտեսում, 16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ ճանապարհներ:

 

Բացվեց կենսական նշանակության ճանապարհների կառուցապատման Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի մրցույթի առաջին փաթեթը, թվով տասը ճանապարհների համար:

Ըստ նախնական արդյունքների, արդար և թափանցիկ մրցույթի արդյունքում ունենք շուրջ 20% խնայողություն՝ շուրջ 1,1 միլիարդ դրամի չափով:

Ծրագրի իրականացման արդյունքում 16 համայնքներ կունենան միջազգային ստանդարտներին համապատասխանող, բարձրորակ ճանապարհներ»:

mamul.am

(Visited 30 times, 1 visits today)