Հնդկաստանի ավագ դպրոցի աշակերտ Լալիտ Պատիդարը տառապում է «փոխակերպուկի սինդրոմ» հայտնի հազվագյուտ հիվանդությամբ, որի պատճառով ամբողջ դեմքը ծածկվել է մազերով, պատմում է The Daily Mail-ը:
Լալիտը ծնվել է բնածին հիպերտրիխոզով: Այս հիվանդության ընթացքում մազերի խիստ աճ է նկատվում մարմնի անսովոր մասերում, սեռին կամ տարիքին անհամապատասխան: Ուսանողի դեմքը ամբողջովին մազերով է ծածկված:
13-ամյա տղան դպրոցում ճանաչված է, բայց երբեմն օտարները վրան քարեր են նետում և փոխակերպուկ անվանում: Չնայած դրան, նա սովոր է իր արտաքին տեսքին և չի սրտնեղում:
Լալիտը երազում է ոստիկան դառնալ, և «բոլոր գողերին ու հանցագործներին բանտ նետել»: «Ես ուզում եմ գումար վաստակել, որպես ազնիվ ոստիկան, և հոգ տանել ծնողներիս մասին», – ասել է նա:
(Visited 53 times, 1 visits today)