Գործ ունենք Սամվել Բաբայանի հերթական բլեֆի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի «ձիու քայլի» հետ

Ավարտվող շաբաթը նշանակալից էր այն հանգամանքով, որ Արցախում, ըստ էության, մեկնարկեց հաջորդ տարվա նախագահական ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավը։

Картинки по запросу սամվել բաբայան փաշինյան

Սկզբում ԼՂՀ նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կարծիք հայտնեց, որ Արցախի Հանրապետության հաջորդ նախագահը պետք է լինի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: «Արայիկ Հարությունյանը չունի այլընտրանք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Աղաբեկյանը:

Գեներալն, իհարկե, չէր մանրամսնել, թե որն է Արայիկ Հարությունյանի «անայլընտրանք» լինելու հիմնական ֆենոմենը, սակայն տողատակում հասկացվում է, որ ԼՂՀ նախկին վարչապետը վայելում է Հայաստանի նոր իշխանությունների համակրանքը։

Մյուս կողմից՝ Աղաբեկյանի գրառումը ԼՂՀ վերնախավում առկա խորքային հակասությունների դրսևորում էր։ Գաղտնիք չէ, որ Արցախի իշխանության, այսպես կոչված, ուժային թևը դժվար է ադապտացվում հայաստանյան փոփոխություններին ու հատկապես վերջին շրջանում խոր հակադրություն է նկատվում Հայաստանի իշխանությունների ու Արցախի ղեկավարության միջև։

Похожее изображение

Ըստ շրջանառվող լուրերի՝ Հայաստանի հին համակարգի հետ կապվող ուժերը ԼՂՀ հաջորդ նախագահ տեսնում են գեներալ Վիտալի Բալասանյանին։

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն, ըստ ամենայնի, որոշեց օգտվել հենց այդ հակադրությունից ու անցած շաբթավա ընթացում հայտարարեց իր նախագահական հավակնությունների մասին։ Բաբայանի համար այս ձեռագիրը նորություն չէ․ անցած քսան տարիներին նա բազմաթիվ անգամաներ տեղավորվել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հակադրության դաշտում՝ այդ արանքում փորձելով ստանալ դիվիդենտներ։ Այդ վարքագծի կուլմինացիան դարձան 2017-ի խորհրդարանական ընտրությունները, երբ նա, ըստ էության, Ռոբերտ Քոչարյանի ու ՕՐՕ դաշինքի կապավորն էր, ինչի հետևանքով հրապարակ եկավ «Իգլայի» հայտնի գործը, ու գեներալը կալանավորվեց։

Картинки по запросу փաշինյան

Հիմա Սամվել Բաբայանը փորձում է խաղալ Երևանի ու Ստեփանակերտի հակադրության վրա ու, ըստ էության, իր ծառայություններն է մատուցում Նիկոլ Փաշինյանին։ Վստահաբար կարելի է պնդել, որ Բաբայանը ԼՂՀ նախագահի թեկնածու այդպես էլ չի առաջադրվելու, ի վեդրջո՝ տասը տարվա մշտական բնակության սահմանադրական պահանջին նա չի բավարարում ու հազիվ թե՝ այդ իրավական խոչընդոտի վրա որևէ մեկն աչք փակի Երևանում կամ Ստեփանակերտում։

Ավելի շուտ՝ իրավական խնդիրը գուցե երկրոդական դառնար, եթե Բաբայանը կոմպրոմիսային ֆիգուր լիներ, սակայն նրա անձը քաղաքական դիսկոմֆորտ է առաջացնում թե Երևանում և թե Ստեփանակերտում։

Похожее изображение

Նիկոլ Փաշինյանը երբեք չի կարող Սամվել Բաբայանի մեջ տեսնել հուսալի հենարանի՝ թեկուզև աւյն պատճառով, որ նա է ղարաբաղյան կլանի կողմից Հայաստանի իշխանությունը 1998-ին «օկուպացնելու» հիմնական գաղափարախոսներից մեկը ու չկա որևէ երաշխիք, որ նոր իրավիճակում էպատաժային Բաբայանը Արցախը դարձյալ չի օգտագործելու իր քաղաքական փառասիրության կամ նպատակների համար։

Բաբայանն առավել ևս «օտար» է ԼՂՀ այսօրվա իշխանությունների համար ու պատահական չէ, որ նրա հավակնություններին, ըստ էության, հակադրվեցին Արցախի վերնախավի բոլոր թևերը։ Նույնիսկ կարելի է պնդել, որ Սամվել Բաբայանը կոնսոլիդացրեց ԼՂՀ ոչ այնքան միատարր իշխանությունը։

Տեսականորեն չի բացառվում, որ Սամվել Բաբայանի «ինքնառաջադրումն» ինքնաբուխ չէր, այլ խոսքով՝ Փաշինյանը նրա գործոնն օգտագործում է՝ ԼՂՀ նախագահական ընտրությունների գործընթացն ավելի կանխատեսելի դարձնելու ու Հայաստանի նախկին համակարգի հետ կապված արցախյան գեներալիտետի վարքագիծն ավելի վերահսկելի դարձնելու նպատակով։

Похожее изображение

Ի վերջո, տեսանելի է, որ Բաբայանին հակադրվելու հենքով Արցախի բոլոր ուժերը կարող են կոնսոլիդացվել Արայիկ Հարությունյանի շուջ, մանավանդ, որ ՊԲ նախկին հրամանատրի հիմնական թիրախը հենց Արցախի նախին վարչապետն է։

Մնում է հասկանալ՝ գործ ունենք Սամվել Բաբայանի հերթական բլեֆի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի «ձիու քայլի» հետ։

1in.am

(Visited 62 times, 1 visits today)