Պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը ձեռք չեն տվել գերեզմաններին

Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այցելել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղում գտնվող հրեական գերեզմանոց, որի կողքին ադրբեջանական գերեզմաններ են եղել:

Картинки по запросу լապշին

«Այսօր Հայաստանում, Եղեգիս գյուղում պահպանվել է միայն մեկ հին հրեական գերեզմանոց: Այն գտնելն այդքան էլ հեշտ չէ, գտնվում է գյուղի ծայրամասում, գետի մյուս ափին, որի վրա գտնվող կամուրջը բաժանում է հրեական գերեզմանոցը… ադրբեջանականից»,- գրել է Լապշինն իր «Կենդանի ամսագրում»:

Լապշինը նշել է, որ սովետական տարիներին այդտեղ հայեր և ադրբեջանցիներ են ապրել, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից հեռացել են Հայաստանից, ինչպես հայերը՝ Ադրբեջանից:

Картинки по запросу լապշին

«Պետք է ասեմ, որ հաճելիորեն զարմացած եմ, որ հայերը ձեռք չեն տվել գերեզմաններին, ոչ մի ավերված գերեզման, ոչ մի գրաֆիտի կամ վանդալիզմ»,- նշել է Լապշինը:

Նա նաև գրել է, որ հայտնի չէ, թե ինչպես են հրեաներն այդտեղ հայտնվել և ինչի արդյունքում են հեռացել այդ վայրից:

mamul.am

(Visited 165 times, 1 visits today)