Մարտահրավերն ընդունված է. Նիկոլ Փաշինյանը կայացրեց որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել կառավարության կառուցվածքային փոփոխության օրենքի նախագծի քննարկումն ավարտելու մասին՝ հայտարարելով, որ Հայաստանում կլինի 12 նախարարություն, կստեղծվի նաև Սփյուռքի հետ հարաբերության վարչապետի հատուկ հանձնակատարի պաշտոն, որը նաև կհամակարգի Սփյուռքի հարցերի աշխատանքը կառավարության գերատեսչությունների հետ: Այդպիսով, սա նշանակում է, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծը կտարվի ԱԺ, կհայտնվի խորհրդարանի օրակարգում, բնականաբար նաև հանրային էլ ավելի բուռն քննարկումների տիրույթում:

Похожее изображение

Կառավարության կառուցվածքի, այսպես ասած, մասնագիտական կողմին կանդրադառնան մասնագետները, կլինի նաև հանրային դիտարկումների առիթ: Այս ամենով հանդերձ՝ ակնառու է, որ խնդիրը խորքային քաղաքական է, և այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է կարևոր քաղաքական որոշման մասին, և եթե մինչ այժմ խոսքը նախագծի, մտադրությունների մասին էր, ապա այժմ ըստ էության հայտարարված է որոշումը:

Կստանա՞ այն օրենքի տեսք, թե՞ ոչ՝ սա այլ հարց է, բայց արդեն իսկ հարցը գտնվում է կայացված քաղաքական որոշման և ավելին՝ հայտարարված քաղաքական որոշման մակարդակում: Իսկ այստեղ կարևոր ասպեկտներից մեկն այն է, որ այդպիսով Նիկոլ Փաշինյանը ընդունել է այն մարտահրավերը, որ կառավարության կառուցվածքի օպտիմալացումը կարող է բերել սոցիալական մեծ դժգոհություն: Սա իհարկե քաղաքական բովանդակության մի ասպեկտն է:

Похожее изображение

Մյուսն այն է, որ կառավարության կառուցվածքային օպտիմալացումը Հայաստանի առաջ կանգնած կառավարման և նաև տնտեսական բնույթի անհրաժեշտ լրջագույն ռեֆորմներից մեկն է, և փաստորեն կառավարությունը հայտարարում է դրա վերաբերյալ որոշումը կայացնելու մասին: Մյուս կողմից՝ այդ ռեֆորմի ամբողջականությունը կախված է հենց մյուս՝ ավելի վերևում բերված ասպեկտից՝ սոցիալական հանգամանքից և դժգոհության, բողոքի ներուժից, ռիսկից: Իսկ այդ ներուժին գումարվում է այն, որ կան դա գեներացնելու և դրանով նաև քաղաքական դիվիդենդ քաղելու պատրաստ ուժեր, այդ թվում՝ նախկին իշխող համակարգից, որոնք անշուշտ այս իմաստով գործելու են նաև «պարտիզանական» սկզբունքով:

Այդպիսով, հասկանալի է, թե ինչպիսի գործոնների բախում է կուտակվում կառուցվածքային փոփոխության հարցում: Նիկոլ Փաշինյանն անշուշտ հիանալի է պատկերացնում այդ լիցքերը և դրանց պայթյունավտանգության աստիճանը:

Картинки по запросу փաշինյան

Հետևաբար կա՛մ վարչապետը դա գնահատում է իրականում շատ ավելի ցածր, քան տպավորություն է ստեղծվում ֆեյսբուքում կամ լրահոսում, կա՛մ վարչապետը առկա ռիսկերով հանդերձ՝ բավական բարձր է գնահատում դրան դիմակայելու և չեզոքացնելու իր քաղաքական կամքն ու նաև կարողությունները, իր հաստատակամությունը, ու ըստ այդմ՝ չնայած արդեն մի քանի շաբաթ նկատվող և հասունացող դժգոհությանն ու լարվածության ռիսկին, նա գնում է քաղաքական բարդ ու դժվարին այդ որոշմանը:

Մյուս կողմից՝ ակնառու է, որ Հայաստանն անցնող քսանհինգ տարում ամենևին այն համակարգում չի եղել կամ համակարգով չի ապրել, որը փոխելու խնդիր լինի, և այդ խնդիրը լինի հեշտ որոշումներով լուծելի: Ըստ այդմ՝ նոր իշխանությունը պետք է գնա ոչ պոպուլյար քայլերին հնարավորինս շուտ և արագ, քանի դեռ գտնվում է քաղաքական բավականին բարձրադիր կետում:

Միևնույն ժամանակ, իրականացվելիք որևէ ռեֆորմ Հայաստանում հավասարազոր է լինելու իհարկե տեկտոնական շարժի՝ փոխելով ներքին քաղաքական երկրակեղևի կառուցվածքն ու դիրքերը: Եվ այս իմաստով կառավարության կառուցվածքի փոփոխությունն ունենալու է այդ նշանակությունը և գործնականում լինելու է առաջինը:

Картинки по запросу փաշինյան

Այն «կուտ» կգնա անկասկած, հարցն այն է, թե ում համար՝ իշխանության, քաղաքական որոշում կայացրած ուժի՞, թե՞ ընդդիմության հայտ ներկայացնողների և կամ «պարտիզանների» համար, որոնց ակնկալիքները՝ դիվիդենդի էֆեկտի մասով, կարող են չարդարանալ: Դրանով հասկանալի կլինի, թե ներքին տնտեսաքաղաքական ռեֆորմացիայի տեկտոնական առաջին շարժը ի՞նչ դասավորություն կառաջացնի քաղաքական դաշտում՝ կամրացնի՞ իշխող քաղաքական միավորին, թե՞ հնարավորություն կտա սոցիալական բազա կուտակել այն ուժերին, որոնք հավակնում են լինել իշխող ուժի հիմնական մրցակից:

1in.am

(Visited 370 times, 1 visits today)