Ի՞նչ կլինի, գիրս կարդաք, վեր կենաք, գնաք Հովհաննես Գալստյանին տեսության

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարոն վարչապետ, արդեն քանի օր է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլի մեջ է։

ԱԺ -ին մոտ է` ձեր աշխատանքի ճանապարհին։ Ինչ կլինի, գիրս կարդաք, վեր կենաք, գնաք Հովհաննես Գալստյանին տեսության։ Կարծում եմ` ձեզ պետք է հետաքրքրի, թե ինչո՞ւ է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ անում։

Դուք էլ եք ստեղծագործող մարդ։ Անկախ ձեր այսօրվա կարգավիկճակից պետք է, որ ձեզ հետաքրքրի երկրի ստեղծագործող մարդու ծայրահեղ քայլերը…

Հա, ձեր նշանակած՝ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին էլ ասեք, թող ձեզ միանա։

Կարծում եմ` ձեր ներկայությամբ կկարողանա Հովհաննես Գալստյանի աչքերի մեջ պարզ ճակատ ու մաքուր խղճով նայել, ոչ թե սրա-նրա ֆեյսբուքյան էջերում` մոռանալով իր կարևոր գործառույթների մասին՝ թուղթուգրով զբաղվի»։

(Visited 45 times, 1 visits today)