Եթե արել ես, ապա տղամարդավարի ասա, հատկապես որ նախկինում ասել ես՝ տղամարդ ես, միակ տղամարդն ես

Մարտի 1-ի գործով նախաքննական մարմինը ոչնչով կաշկանդված չպետք է լիներ, և նախկին նախագահների հարցաքննությունը շատ բնական է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի նախկին ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

Картинки по запросу անդրանիկ քոչարյան ռոբերտ

«Ովքեր ասելիք ունեն տարբեր կարգավիճակով՝ լինի վկա, թե մեղադրյալ, պարտավոր են Մարտի 1-ի հետ կապված բոլոր հարցերին պատասխանները տան, ու մենք այդ էջը ամբողջությամբ ավարտենք, փակենք, որ դա անընդհատ չդառնա քաղաքական շահարկման առարկա»,- ասաց Քոչարյանը։

Պատգամավորի խոսքով, այս քրեական գործով բոլորն, ովքեր ունեն անհրաժեշտ տեղեկություններ, պետք է հաղորդեն դրանք նախաքննական մարմնին, որպեսզի բանակի թեման այլևս չշահարկվի։

Похожее изображение

«Բանակը անընդհատ լարվածության մեջ պահել, իհարկե, չի կարելի։ Բանակի հետ կապված եթե ասելիք կա, պետք է հայտնել նախաքննական մարմնին, հանենք բանակն այդ Մարտի 1-ի թեմայից, որպեսզի նրանք անցնեն իրենց մարտական հերթափոխության խնդիրները լուծելուն»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա հստակեցրեց՝ Մարտի 1-ի գործը բացահայտել նշանակում է երկար տարիների ընթացքում կոծկած տեղեկությունը վեր հանել, ներկայացնել քննչական խմբին։

Այժմ, ըստ պատգամավորի, իրավիճակ է փոխվել ու կա «քաղաքական պատվեր Մարտի 1-ի գործը բացահայտելու» և այս գործով «պատվերների ինստիտուտ» չի լինելու։

Картинки по запросу անդրանիկ քոչարյան ռոբերտ

«Ռոբերտ Քոչարյանը տեսաք՝ սկսեց հայտարարել, որ «0038» հրամանի մասին ընդհանրապես տեղյակ չի եղել, հետո տեսան, որ դրանից խուսափելն անհնար է, սկսեցին հայտարարել, որ տեղյակ է եղել, իրեն տվել են հրամանի սևագիրը, որից հետո տեղյակ չի եղել՝ ինչ է կատարվել։ Երբեք չի կարելի մանիպուլյացիաներով պաշտպանություն կառուցել, ով էլ լինի, թեկուզ երկրի նախկին նախագահը։ Եթե արել ես, ապա տղամարդավարի ասա, հատկապես որ նախկինում ասել ես՝ տղամարդ ես, միակ տղամարդն ես»,- ավելացրեց Քոչարյանը։

Փաստահավաք խմբի նախկին ղեկավարը հնարավոր համարեց, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալների թիվը ավելանա։

«Շատ-շատ մարդիկ են մասնակից եղել այս ամբողջ գործընթացին, բայց պետք է նայել, թե հիմնական հրամանները որտեղից են եկել, որոնցով պարտադրել են շատերին։ Եթե ինչ-որ մեկի գործողությունների հետևանքով քաղաքացին ստացել է անշրջելի վնասներ, ապա նրանք անպայման պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Որևէ մեկը չի կարող խուսափել դրանից»,- ասաց պատգամավորը։

Картинки по запросу անդրանիկ քոչարյան ռոբերտ

Նկատենք, որ օրերս մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել են նաև նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը։

aysor.am

(Visited 79 times, 1 visits today)