«Նա լավագույն իրավաբաններից է.Պարոն Կոստանյանը կարող է ծառայել ՀՀ-ին. ». Ալեն Սիմոնյան

«Պարոն Կոստանյանի հետ կապված որևիցե քննարկման մասնակից չեմ եղել, բայց համարում եմ, որ նա դեռ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետությանը:

Նրան համարում եմ ՀՀ ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լուրերին, ըստ որի՝ Գևորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա:

«Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի ձևով կարողանա իր ծառայությունները մատուցել ՀՀ-ին:

Գևորգ Կոստանյանին դիտարկել որպես քաղաքական միավոր՝ պատրաստ չեմ, քանզի նա չի եղել Հանրապետական կուսակցության անդամ, որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ լավագույններից է»,- շարունակել է Սիմոնյանը:

mamul.am

(Visited 43 times, 1 visits today)