Մակրոնն ասում է. Թուրքիան խնդիր ունի Մարդու իրավունքների և ցեղասպանության հետ

Էմանուել Մակրոնի որոշումն անլուրջ են համարել Էրդողանի աշխատակզմից: Մասնավորապես Էրդողանի մամլո խոսնակ Իբրահիմ Քալը հայտնել է, որ «Պատմությունը խեղաթուրվում է Ֆրանսիայի կողմից, դեռևս 2005թ.-ից Էրդողանն առաջարկել է ստեղծել պատմաբանների և մասնագետների խումբ, ովքեր կուսումնասիրեն այդ դեպքերը: Մենք այս որոշումը համարում ենք առ ոչինչ»:

Մակրոնի հայտրարության մեջ հետաքրքիր ուղերձ կա եվրոպական երկրներին: Մակրոնն ասում է, որ «Թուրքիայի հետ ունենք տարաձայնություններ ԻՊ-ի դեմ պայքարի մեթոդի և Թուրքիան խնդիր ունի Մարդու իրավունքների և ցեղասպանության հետ»: Այսպիսով այն, ինչի մասին միշտ խոսում էին Թուրքիայի հետ փակ դռների հետևում , որի արդյունքում բանակցում իրենց ուզածին հասնելու համար, այսօր արդեն հրապարակավ ասում է Ֆրանսիան:

blognews.am

(Visited 22 times, 1 visits today)