Երբ իմ ժողովուրդը որոշի ինձ հեռացնել, ես կհեռանամ, կաշխատեմ որպես լրագրող. Փաշինյանը՝ RTS-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստառադիոընկերությանը՝ անդրադառնալով հեղափոխությանը և իր՝ վարչապետ դառնալուն։

Картинки по запросу փաշինյան rts

«Ես նույն մարդն եմ, ունեմ նույն առաքելությունը, ինչ 1 տարի առաջ, 2 տարի առաջ, 10 տարի առաջ»,-ասել է Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝  հեղափոխության իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացին միշտ հնարավորություն ունենա կառավարություն ընտրելու և կառավարությունը փոխելու:

«Իմ ներկա դերն ընկալում եմ որպես աշխատող, որին վարձել է ժողովուրդը որոշակի գործ անելու համար: Կշարունակեմ իմ առաքելությունն այնքան ժամանակ, որքան ժողովուրդը գոհ լինի իմ աշխատանքից:

Իսկ երբ իմ ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես կհեռանամ, գուցե կաշխատեմ որպես լրագրող, գուցե նոր գրքեր կգրեմ», – ասել է Փաշինյանը:

Փաշինյանի անգլերեն հարցազրույցկարող եք դիտել հետևյալ հղումով:

24news.am

(Visited 31 times, 1 visits today)