«Արտաքսել Թուրքիայում ոչ օրինական աշխատող հայերին». Թուրքական ծայրահեղ ազգայնական Մուստաֆա Դեսթիջիի կոչը

Թուրքական ծայրահեղ ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության (BBP) առաջնորդ Մուստաֆա Դեսթիջին բացահայտ ֆաշիստական պահվածք է դրսևորել՝ առաջարկելով «արտաքսել Թուրքիայում ոչ օրինական աշխատող հայերին»:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական mynet.com-ը:

Դեսթիջիի նման հայտարարության համար պատճառ է հանդիսացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հայտարարությունը:

Դեսթիջին անդրադարձել է նաև Ֆրանսիային և մեղադրել ցեղասպանություններ գործելու մեջ:

lragir.am

(Visited 35 times, 1 visits today)