Սա արդեն հեղափոխություն չի դառնում… հաղթող կողմին տանում են հանձման. սա մեծ հարված է Արցախի հարցին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

-Պարոն Բադասյան, նկատելի է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ առաջացած իրավիճակը գնալով խորացնում է Արցախի որոշ շրջանակների և պաշտոնական Երևանի միջև առկա հարաբերությունները։ Կան նույնիսկ տեղեկություններ, որ Քոչարյանն Արցախում համակիրներ է հավաքում։ Սա մտահոգության առարկա կարո՞ղ է լինել։

Ցավոք սրտի, խնդիրը խորանում է և այլ ընթացք ստանում։ Այնպես չէ, որ Քոչարյանին պաշտպանում են, կամ ժողովուրդը նրա համար ջուր է դառնում, բայց գնալով նրա կողմնակիցների թիվը մեծանում է այն իմաստով, որ նկատվում է անձնավորված մոտեցում նրա նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը, որպես ընդդիմություն, հեղափոխության առաջնորդ, մշտապես անուն առ անուն բարձրաձայնել է իշխող վերնախավի կատարած հանցագործությունները ապօրինի հարստացման հետ կապված։

Похожее изображение

Ո՞ւր են չոռնիգագոները, հարկայինի գագիկխաչատրյանները, Սերժ Սարգսյանի Սաշիկն ու մյուսները։ Չէ՞ որ Փաշինյանը բազմիցս բարձրաձայնել է Ռոբերտ Քոչարյանի ապօրինի հարստացման մասին, չէ՞ որ Մարտի 1-ը Քոչարյանը իսկապես սարքել է իշխանությունը զոռով պահելու համար, միլիարդները պահելու համար։ Ո՞ւր են հիմա այդ միլիարդները գողացողները, ընդերքի շահագործողները մինչև հիմա շարունակում են դա անել։

Ոչ թե Քոչարյանի կողմնակիցներն են ավելանում, այլ ուղղակի չի կարելի Քոչարյանին դատել միայն Մարտի 1-ի համար։ Տնտեսական հանցագործությունները, ընդերքի շահագործումը, այս բոլորը պետք չէ մի կողմ դնել ու միայն Մարտի 1-ի համար դատել։ Իսկ ցուցարարներին ո՞վ էր գլխավորում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, այդպիսի հարց էլ կա, ինչո՞ւ նա չի հարցաքննվում։ Չէ՞ որ նա ուզում էր զինված ճանապարհով գալ։

-Ի՞նչ իմաստով զինված՝ ո՛չ Տեր-Պետրոսյանն էր զինված, ո՛չ ժողովուրդը։

Մարտի մեկը շատ բարդ գործ է, թող քննվի, բայց չպետք է սկսվեր Մարտի 1-ով։ Կա տարակուսանք, որ Քոչարյանին միայն Մարտի 1-ով չպետք է դատեն, թող իր կատարածների համար դատեն։ Եթե Քոչարյանի կողմից կար սահմանադրական կարգի տապալում, ապա Տեր-Պետրոսյանի կողմից կար զինված հեղաշրջման փորձ։

Картинки по запросу Վահան Բադասյան

-Ի՞նչ զինված հեղաշրջման մասին է խոսքը, ո՞վ էր զինված ընդդիմությունից։

Տեր-Պետրոսյանն ու ժողովուրդը զինված չէին, բայց նրա կողմնակիցներից Մանվել Գրիգորյանը զինված էր, որը ԵԿՄ-ն էր գլխավորում ու պետք է զինված գային հրապարակ, բայց վերջին պահին չեկան։ Ես չեմ ասում Տեր-Պետրոսյանը սխալ էր, Քոչարյանը՝ ճիշտ, բայց այս հարցը ավելի բարդ է, այս հարցը խճճվելով գնալու է փակուղի։ Իսկ փակուղի գնալու դեպքում հիմա էլ չեն կարող վերցնել ու նրան ապօրինի հարստացման մեջ մեղադրել, դա սկզբից էր պետք անել։

Անցածին պետք էր գնահատական տալ, սա հեղափոխության օրենքն է։ Աշխարհում, որտեղ որ հեղափոխություն եղել է, իշխանության եկած ուժերը գնահատական են տվել նախորդներին, չէ՞ որ կան արտաքին հարաբերություններ, նախկինների կողմից արած սխալներ՝ մասնավորապես ԵԱՏՄ-ի մեջ մտնելը, գազային համաձայնագրերը, տնտեսական լծակները օտարին հանձնելը՝ այդ ամենի համար հեղափոխություն կատարվեց։ Ինչպե՞ս պետք է շտկվի, պետք է գնահատական տրվի… այնինչ, նոր կառավարությունը հպարտորեն հայտարարեց՝ արտաքին աշխարհում շարունակելու է նախորդների վարած արտաքին քաղաքականությունը։

Картинки по запросу Վահան Բադասյան

Սա արդեն հեղափոխություն չի դառնում, այդ ստրկական, գաղութատիրական պայմանագրերը մնում են ուժի մեջ։ Ամենակարևորը մեզ համար արցախյան հարցն է, որտեղ ոչ մի փոխզիջում չկա, միակողմանի զիջումներ․․․ հաղթող կողմին տանում են հանձման։ Ի դեպ, հող հանձնողական ամենաուժեղ տերպետրոսյանական ջատագովներից մեկը Վլադիմիր Կարապետյանն է, որին Փաշինյանը վերցրեց որպես մամլո խոսնակ… սա մեծ հարված է Արցախի հարցին։

-Քոչարյանի հետ կապված մի այսպիսի պատկեր է նկատելի՝ այն, որ Արցախի որոշ շրջանակներ նրան յուրային են համարում, իսկ Հայաստանում տեղի ունեցածը, Հայաստանի նոր իշխանություններին՝ խորթ։ Երբ նշեցի՝ Քոչարյանը Արցախում կողմնակիցներ է հավաքում, հենց այս շրջանակը նկատի ունեի։

Այո՛, դա միանշանակ այդպես է։ Իրենք իրենց տեսակետից ճիշտ են, որովհետև սկզբից էլ եղել են հակահեղափոխական։ Օգտվելով Հայաստանի նոր կառավարության, իշխանությունների սխալներից՝ փնովում են նրանց, այդպիսով, իհարկե, հավաքելով զգալի կողմնակիցներ։

-Քաղաքակա՞ն, թե՞ զինվորական շրջանակներից։

Թե՛ քաղաքական, թե՛ զինվորական շրջանակներից։ Նրանք պատճառաբանում են, որ եթե հող հանձնողներին վերցնում են աշխատանքի, եթե անհայտ է, չգիտենք, թե ՀՀ ապագան որն է լինելու, եթե Արցախի հարցում չկա որևէ առաջխաղացում՝ ինչո՞ւ պաշտպանենք։ Փաշինյանը ձեռքերը թափ տվեց ու ասաց, որ ինքը Հայաստանի ժողովրդի կողմից է ընտրված, ոչ թե Արցախի, ու Արցախն ինքը պետք է որոշի, թե ինչ է անում։ Սա շատ սխալ մոտեցում էր։ Նիկոլ Փաշինյանը պետք է ասեր, որ Արցախն ունի իր ներկայացուցիչը, բայց Հայաստանը մնում է Արցախի հայության ֆիզիկական անվտանգության երաշխավորը։

Похожее изображение

-Հիմա, Ձեր ասածից ելնելով, հող հանձնողները Փաշինյանն ու իր կողմնակիցներն են և ոչ Քոչարյանը, որի օրոք Արցախը դուրս մնաց բանակցությունների սեղանից, դրվեց Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցությունների հիմքը, որը հենց հողերի հանձնում է ենթադրում։ Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ հող հանձնողը, այդ մարդկանց կարծիքով, Փաշինյանն է։

Այո՛, ճիշտ եք։ Այդ պատճառով իմ նմանները մնում են Փաշինյանի կողքին կանգնած, բայց տարակուսած։ Մենք գիտակցում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը սարքեցին, և Նիկոլ Փաշինյանը ժառանգել է այդ ամենը, բայց նա գնահատական չի տալիս, ժխտողական վերաբերմունք չի դրսևորում, այլ հակառակը՝ շարունակում է նրանց արտաքին քաղաքականությունը։ Իհարկե, նա չի հայտարարել, որ հանձնելու է, բայց մինչև իրեն, բոլորն էլ հայտարարել են, որ հանձնելու են, իսկ ինքն էլ պաշտոնի է վերցնում հող հանձնողներին ու կասկածի տակ դնում։

Եվ ոչ միայն արցախյան հարցն է հակահեղափոխականների քննարկման առարկան, այլ ամեն մի բացահայտ սխալ, օրինակ, ապօրինի ինքնապարգևատրումները, նոր իշխանությունների պատգամավորների կողմից հնչեցված ԼԳՏՊ քարոզները կամ տնտեսության վերաբերյալ պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալ հայտարարությունները։ Այս ամենը բերելու է նոր իշխանությունների մեկուսացմանն ու ձախողմանը, ձախողման դեպքում հակահեղափոխականներն են գալու իշխանության։ Իսկ հակահեղափոխականներին գլխավորում են նախորդ իշխանությունները։

1in.am

(Visited 228 times, 1 visits today)