Պետությունն ինչու՞ է 160 հազար դրամանոց ՀԴՄ-ն վաճառում 60 հազար դրամով. Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կարճ ասեմ, թե պետությունն ինչու կարող է իրեն թույլ տալ 160 հազար դրամանոց ՀԴՄ-ն վաճառել 60 հազար դրամով (սուբսիդավորել բյուջեի հաշվին):

Որովհետև նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման տնտեսական էֆեկտը բազմապատիկ անգամ գերազանցում է սուբսիդավորմանն ուղղվելիք մի քանի հարյուր մլն դրամը։

Ավելին ասեմ` պետությունը դեռ էʹն գլխից կարող էր ՀԴՄ-ները վաճառել ինքնարժեքից ցածր գնով, կամ ինչու ոչ՝ անվճար տրամադրել` հաշվի առնելով դրանց շնորհիվ լուծվող խնդրի կարևորությունը։ Սա գազի գնի սուբսիդավորում չէ, որ ասենք՝ սխալ է։ Սա պետությանն անհրաժեշտ մեխանիզմի ներդրման գինն է»։

mamul.am

(Visited 94 times, 1 visits today)