Հայաստանի նախագահը 2017 թվականին Արցախում ի՞նչ զիջումներ անելու մասին Է խոսել

Մենակ ընտրության հարց չէր, նաեւ Արցախի հարց էր, 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ իր հայտնի ձերբակալության մասին հայտարարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է, թե պետք է գնալ ու հարցնել Արցախի ներկայիս իշխանությանը, թե Հայաստանի նախագահը 2017 թվականին ինչի մասին է իրենց հետ խոսել Արցախում, ի՞նչ զիջումներ անելու մասին: «Էն որ հիմա բլբլում են, էն ժամանակ բլբլայիք», հայտարարել է Բաբայանը:

Նա մասնավորեցրել է միայն այն, որ եղել է դահլիճային հավաք, որին մասնակցել են ոչ միայն Արցախի իշխանությունը, այլ նաեւ ակտիվիստներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ: «Ղարաբաղի իշխանությունից հարցրեք, ձեզ հավաքել են մի ամբողջ դահլիճ, ու ձեր հետ խոսել, ինչի՞ մասին եք խոսել», ասում է Բաբայանն ու լրագրողներին հորդորում, որ Արցախում կան մարդիկ, որոնք կպատասխանեն դրա վերաբերյալ մանրամասն հարցերին: Ռազմիկ Պետրոսյանին, Արմո Ծատրյանին հարցրեք, ասել է Սամվել Բաբայանը:

Նա նշել է, թե չի կարող ասել, թե կոնկրետ որ ամսին է եղել այդ հանդիպումը, բայց ասվել է, թե ինչ զիջում պետք է լինի:

lragir.am

(Visited 43 times, 1 visits today)