Անմեղսունակ փոքրիկներ ու մեծիկներ, դեռ Քոչարեանի օրոք դա ոչ միայն ծրագրուած էր, այլ նոյնիսկ նախատեսուած։

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գոնէ հասկանո՞ւմ են, որ Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի անուղղակի կամակատարներն ու խամաճիկներն են․․․

Մի քանի օրից ես հանգամանալի կը խօսեմ ու կը ներկայացնեմ ԱԻՄ գործունէութիւնը ազգային խորհրդանիշների ոլորտում, սակայն առայժմ միայն ուրախացնեմ նորօրեայ բոլշեւիկածին ստալինապաշտներին, որ երաժշտական հանճար Արամ Խաչատրեանի անունը շահարկելով բոլշեւիկեան խորհրդանիշը Հայաստանում վերականգնելու գործընթացը իրենք չէ որ սկսել են։

Անմեղսունակ փոքրիկներ ու մեծիկներ, դեռ Ռոբերտ Քոչարեանի օրոք դա ոչ միայն ծրագրուած էր, այլ նոյնիսկ նախատեսուած։ Ամենակարողը չկամեցաւ, որ այդ կեղտը համապատասխան բառերի արժանանար եւ գրողների, բանաստեղծները չկարողացան բոլշեւիկեան բռնապետութեան ծայրամասային գաւառ «սովետական Հայաստանի» համար գրած երաժշտութեանն շրջանակներում ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ վայել բառեր գրել։

Ինչ գրում էին, մերժւում էր իրենց իսկ կողմից, իսկ յետոյ ես արդէն միջամտեցի որպէս սահսանադրագէտ եւ առանց հրապարակային աղմուկի կասեցրի այդ մեղմ ասած՝ խուժանութիւնը (իրականում հերթական ազգադաւութիւնը)։

Բարդոյթաւորուած թերարժեքներ, «էլի Հայրիկեանն ասաց՝ ես, ես» բարփաջելուց առաջ բարի եղեք պարզել թէ ինչ եմ արել եւ ինչու դուք չեք արել այդ նոյն բանը։ Ինչպէ՞ս եւ ի՞նչ արեցի, հարցրեք Սերժ Սարգսեանին ու Հասմիկ Պօղոսեանին։ Կարծում եմ, չեն թաքցնի։

Իսկ առայժմ տեղեակ եղեք, որ դուք ուզում եք անել ԸՆԴԱՄԵՆԸ այն լպրծուն գործը, որն սկսել էին բոլշեւիկեան մտածելակերպի ԿՐՈՂՆԵՐԸ Ռոբերտ Քոչարեանի ու Սերժ Սարգսեանի իշխանութեան օրոք, իսկ այն փուլում վերջնականապէս կասեցրեց նա, ով իր ամբողջ կեանքում ոչ միայն ազգային մտածելակերպ է ունեցել, այլեւ հետեւողականօրէն աշխատել է բոլշեւիկեանը մերժելու ուղղութեամբ եւ իր գաղափարակիցների հետ միասին օգնել է բոլշեւիկախեղ զանգուածին գոնէ մի փոքր ազգային մտածողութիւն ձեռք բերել»։

(Visited 92 times, 1 visits today)