Այս իշխանությունում խնդիրը չի հասել նրան, որ «շեֆի» ասածը վերջնական օրենք լինի

«Առաջին լրատվական»— ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Картинки по запросу Արամ Սարգսյան

-Տպավորություն է, թե ձեր կուսակցությունը ընտրություններից հետո դադար է վերցրել:

-Ինչ-որ առումով՝ այո, չնայած համացանցում բավականին ակտիվ ենք եղել: Ընտրություններից հետո ամեն ինչ գնահատել էր պետք: Կուսակցությունը ներքին գործունեություն է մշտապես ծավալել, իսկ մամուլի հետ շփումների առումով գերադասել ենք զուսպ լինել և տեսակետներ քիչ հայտնել:

-Ինչո՞ւ չստացվեց, վերլուծեցի՞ք:

-Իհարկե: Ամենաէականն այն էր, որ ՀՀ-ում տեղի ունեցան արդար ընտրություններ, մենք արդար պայքարում ենք պարտվել, դրա համար թշնամանք, նեղացածություն չունենք: Մենք մեր հետևություններն ենք արել. մեր ներկայացրած մոտեցումները հանրության համար այնքան էլ պոպուլյար չէին… Երբեք չեմ եղել պոպուլիստ և պաշտոնի չեմ ձգտել, քաղաքականության մեջ եմ մի բանի համար, որ ասեմ այն, ինչ մտածում եմ:

Похожее изображение

-«Մենք պետք է ունենանք արտաքին, այդ թվում՝ նաև ռուսական միջամտությունից զերծ խորհրդարան». սա ժամանակին արված ձեր արտահայտությունն է: Այս խորհրդարանն այսպիսի՞նն է:

-Ցավոք, այս խորհրդարանը նույնպես պրոռուսական է…

Այսօր պատահմամբ հանդիպեցի «Ելք»-ի ֆոտոարխիվին, տեսա, թե որտեղից է եկել և հիմա որտեղ է «Ելք»-ը: Երբ դուք եք լուսանկարները թերթում, ափսոսանքի զգացո՞ւմ եք ունենում:

-Հաճույքով եմ հիշում: Քաղաքական ստեղծագործ գործունեության լավագույն տարիներ էին, շատ լավ թիմ էր, ինքնաքննադատող, ինքնավերահսկվող: Շատ կուզենայի, որ պետական կառավարման համակարգն էլ այդպիսին լիներ:

Похожее изображение

Գիտեք, ես համարում եմ, որ 90-94թթ հաջողությունները այն ժամանակվա իշխանության ոչ միաբևեռ լինելու հետ էին կապված: Թե՛ Բ. Արարքցյանն է կարողացել տեսակետներ ասել, բանավիճել, պահել իր մոտեցումը՝ անկախ նախագահի մոտեցումից, թե՛ պաշտպանության նախարարը, թե ԱԱԾ նախարարը, թե ՆԳ նախարար Վ. Սիրադեղյանը, այսինքն՝ մարդիկ էին, որոնք չէին լսում ու ասում՝ «շեֆը» ոնց ասի, այդպես է, ինքը մեր «հայրն» կամ «ծնողն» է:

Մարդիկ տեսակետ ունեին և դա պահում էին: Կարծում եմ՝ այս իշխանությունում խնդիրը չի հասել նրան, որ «շեֆի» ասածը վերջնական օրենք լինի, բայց այն տեմպերը, որով գնում են, և որոնց հետևում եմ, նման վտանգ տեսնում եմ, ինչը լավ չէ:

«Ելք» դաշինքում երեք տարբեր թիմեր էին՝ առանձին թիմային շահերով, բանավեճը բերում էր նրան, որ հարցերին ադեկվատ պատասխան էինք ստանում, և դրանից դաշինքն էր շահում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

(Visited 32 times, 1 visits today)