Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Անապա քաղաքի 53-ամյա տղամարդու հանդեպ, ով կասկածվում է իր հարեւաններին գնադակահարելու մեջ։
Ըստ հրապարակման, փետրվարի 3-ի երեկոյան սպանության մեջ կասկածվողի հարեւանի տանից բարձր երաժշտության ձայն է լսվել։
Երբ նա զգուշացրել է, որ ցածրացնեն ձայնը, քանի որ իրեն խանգարում է քնել, վաթսունամյա հարեւանը եւ նրա 30-ամյա որդին իր ընկերոջ հետ դուրս է եկել բակ՝ հարաբերություններ պարզելու եւ սկսվել է վիճաբանություն։
Կասկածյալը նկատել է, որ նրանցից մեկը իր հետ վերցրել է մուրճ։ Նա էլ իր հերթին զինվել է որսորդական հրացանով։ Վեճը ավելի է թեժացել եւ կասկածյալը կրակել է հարեւանի գլխին, ապա նրա որդու՝ որովայնին։
Իրավապահները նշում են, որ երկու վիրավորվածներն էլ ստացած վնասվածքներից մահացել են դեպքի վայրում։ Կասկածյալը կալանավորված է։