Տղերք դուք իսկականից կարծում եք, որ ժողովուրդն էտքան էշ ա, ու չի տեսնում, թե ում եք բերում առաջին պլան. Աբգար Գևորգյան

Երեկա արդեն անդրադարձել էի Արսեն Օհանյան կոչեցյալին, ով հանդիսանալով պետական պաշտոնյա, զզվելի ու ծաղրելի մեկնաբանություններ էր թողել Քրիստոսի նկարի տակ:

Այսօր արդեն գրում եմ ցույց տալու համար, որ Արսեն այդպիսին եղել է մինչ հեղափոխությունը, ես կասեի՝ ողջ գիտակից կյանքի ընթացքում: Իրեն համարելով աթեիստ, նա ոչ միայն ծաղրում էր Քրիստոսի վերաբերյալ գրառումները, այլև մի ողջ շարք էր հատկացրել հայ ազգին ծաղրելուն:

Խոսքը Ազգ-բանակ կոնցեպցիայի մասին է, ինչը նպատակ ուներ ավելի ամրացնել ազգի և բանակի միջև կապը։ Բայց ինչպես գիտեք՝ իրենց ազատամիտ ներկայացնող մի շարք գրանտակերներ լծվել էին այդ գաղափարը ծաղրելուն, նվաստացնելուն ու ոտատակ տալուն, որպեսզի հնարավորինս ցեխ շպրտեին բանակի վրա:

Դրանցից մեկն էլ ներկայիս Սոց.ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն էր: Չեմ ասի, որ նա էլ էր գրանտակեր, փաստեր չունեմ, բայց որ գրանտակերներից ոչ պակաս ջանասիրությամբ առաջ էր տանում վերջիններիս թեզը, դա հաստատ: Դրանց վառ ապացույցները այս գրառմանը կցած սքրիններն են:

Հիմա կուզեի հարց ուղղել սրան պետական պաշտոնի նշանակողներին․ տղերք դուք իսկականից կարծում եք, որ ժողովուրդն էտքան էշ ա, ու չի տեսնում, թե ում եք բերում առաջին պլան: Ձեզ թվում ա ժողովրդի հիշողությունն էտքան կարճ ա՞, կամ էտքան հանդուրժող ա, որ պետքա Ասրենի պեսներին էլ կուլ տա՞:

Հիմա Արսենի պես աթեիստ, Քրիստոս ծաղրող, հայ ազգ ծաղրողի՞ն պետք ա ազգովի հայհոյել, թե ձեզ, որ լավ իմանալով, թե ինքն ով ա, այնուամենայնիվ բերել, ու պատասխանատու պաշտոն եք վստահել: Լավ դուք տարրական պատասխանատվության զգացում ունեք էս ազգի, էս պետության նկատմամբ:


Ձեր նշանակումները տեսնելուց հետո արդեն խիստ կասկածում եմ, որ դուք ադեկվատ եք: Վաղն էլ բերեք մի սատանիստ դնենք պետական պաշտոնի, մյուս օրը՝ մի տրանսգենդերի, մի օր էլ ձեր ադրբեջանից ընկերներից մեկին ու այդպես, մինչև երկիրը վերջնական վարի տաք:

Աբգար Գևորգյան

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=240125636896329&id=100026966826742

blognews.am

(Visited 98 times, 1 visits today)