Մի՞թե հնարավոր չէր մի՜ ելք, գտնել՝ ազատելու դժբախտության մեջ հայտնված այս կնոջը

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հասմիկ Սարգսյանի դատավճռին, ով հանուն իր երեխաների գողությունէր կատարել:

«Արդարադատության հարգելի այրեր, երկրագունդը որ կլոր է, էլի՛ էլիպսաձև է քայլում տիեզերքի հարթավայրերով: Մի՞թե հնարավոր չէր մի՜ ելք, մի սողանցք գտնել՝ համաներմամբ ազատելու դժբախտության մեջ հայտնված այս կնոջը, մի՞թե «խիղճ» ասվածը իսպառ է վերացել: Բանաստեղծը կասեր՝ «Չէ՞ որ ամեն օրենք նաև բացառությամբ է ամրագրվում»,- գրել է Ա. Ներսիսյանը:

Հիշեցնենք՝ 2017 թվականի հուլիսի 8-ին Հասմիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողության համար:

Սոցիալապես ծանր պայմաններում ապրող, առողջական խնդիրներ ունեցող Հասմիկ Սարգսյանը բնակվում է Սիսիանում:

10 000 դրամի գողության համար 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանը, որ երեք անչափահաս երեխայի մայր է, դատարնում պնդել է, որ քննություն իրականացնող մարմնի ճնշումների արդյունքում ցուցմունքներ է տվել այն մասին, որ ընկերուհու դրամապանակից գողացել է 10 000 դրամ, մինչդեռ իրականում գողացել է 4000 դրամ:

mamul.am

(Visited 231 times, 1 visits today)