Հնդիկ Ռ. Սամուելը պատրաստվում է դատի տալ ծնողներին առանց իր համաձայնության իրեն լույս աշխարհ բերելու համար

Հնդիկ Ռաֆայել Սամուելը մտադիր է դատի տալ ծնողներին այն բաի համար, որ վերջիններս իրեն լույս աշխարհ են բերել առանց իր համաձայնության։ Այս մասին գրում է The Daily Mail- ը:

27-ամյա տղամարդը իրեն անվանում է հականաթալական՝ մի համակարգ, որի կողմնակիցները բացասական վերաբերմունք ունեն մարդկային վերարտադրության նկատմամբ և համարում են, որ դա հակաէթիկական է:

Սամուելը նաև նշում է որ ինքը հրաշալի հարաբերություններ ունի ծնողների հետ և զարմանալի կյանքով է ապրում, սակայն իմաստ չի տեսնում դպրոցի վրա ժամանակ ծախսելու և կարիերա ստեղծելու մեջ։ Նրա կարծիքով՝ ծնողներն իրեն լույս աշխարհ են բերել սեփական հաճույքի համար, իսկ երեխաների դաստիարակությունը նա համեմատել է առևանգման և ստրկության հետ։

blognews.am

(Visited 15 times, 1 visits today)